Իրավունք 18:01 13/05/2021 Հայաստան

Մեկ էլ՝ ալե հոպ, վկան նախկին ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս. Ամրամ Մակինյան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սարգսյանի պաշտպանները երկու միջնորդություն ներկայացրեցին՝ գործով ամբողջական նյութերը պաշտպանության կողմին տրամադրելու և Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։

Այսօր գործով մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը նույնպես միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումներ կայացնելու:

Դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը մանրամասն ներկայացված միջնորդությունները:

«Մենք երկու միջնորդություն ենք ներկայացրել: Առաջինը վերաբերում է քրեական գործի անջատված մասի նյութերը տրամադրելուն, քանի որ հիմնավորեցինք՝ այն գործը, որը ներկայացվել է դատարան, փաստաթղթերն առնվազն քննիչի կողմից ընտրանքային կարգով են կարված անջատված մասին: Մենք կոնկրետ մատնանշեցինք փաստաթղթեր, որոնք քրեական գործում չկան:

Դատախազն ասում է՝ մենք մեղադրող ապացույցները բերել ենք դատարան: Է, բա արդարացնող ապացույցները ո՞վ պետք է բերեր դատարան: Կամ ընդհանրապես դուք չեք որոշում՝ որն է մեղադրող, որն է  արդարացնող»,- ասաց փաստաբանը:

Երկրորդ միջնորդությունը ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին է, որի անհրաժեշտությունը, ըստ պաշտպանի, իրավմամբ չկա:

«Քննիչը երկու հիմք էր մատնանշել քրեական գործի քննության ընթացքում՝ թաքնվելու ռիսկ էր տեսել, իբրև թե պարոն նախագահը կարող էր թաքնվել: Բացի ծիծաղից իմ մոտ նաև զայրույթ է առաջանում: Հայաստանում կա՞ մի ողջամիտ մարդ, ով մտածում է, որ Հայաստանի երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից: Ծաղր է ուղղակի: Դատարանում նշեցի, որ այս միջնորդությունը, բացի իրավական լինելուց, կոնկրետ ինձ համար, նաև բարոյական կողմ ունի, քանի որ չկա թաքնվելու ռիսկ:

Բացի այդ, այս ընթացքում նախագահը դատարանի թույլտվությամբ մեկնել է արտերկիր և վերադարձել է: Այսինքն, իրենց ներկայացրած վերացական ենթադրություններն անգամ չեզոքացվել են փաստերով»,- ասաց Ա. Մակինյանը:

Ինչ վերաբերում է վկաներին, նա նշեց, որ այս գործով կա մեկ մեղադրող ցուցմունք, տվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:

«Նա մահացել է: Եթե նախկինում կարող էր, թեկուզ վերացական, դիտարկվեր դատավարության մասնակցի վրա անօրինական ազդեցություն և այլն, հիմա չկա այդ հանգամանքը, նման ռիսկ չկա, քանի որ անձը մահացել է: Այսինքն, խափանման միջոց է կիրառվել առանց անհրաժեշտության»,- ասաց ՀՀ երրորդ նախագահի պաշտպանը:

Նա նշեց, որ եթե չի սխալվում, Սերգո Կարապետյանը երկու, միգուցե ավելի անգամ ցուցմունքներ է տվել և հաստատել է այն, որ ընդհանրապես այդ ծրագիրը իրականացել է ճիշտ, ծրագիրը «Ֆլեշ» ընկերությանը հանձնելը եղել է շատ ճիշտ, որը իրենք հիմա պնդում են:

«Մեկ էլ՝ ալե հոպ, մի օր Սերգո Կարապետյանը վարույթ իրականացնող մարմնին դիմում է գրում, թե ձեզ բան ունեմ ասելու: Քրեական գործը, որ կարդում ենք, դատավարական ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում, բայց նստում, մտածում է Կարապետյանը ու դիմում է գրում, նախկին  ցուցմունքներին 180 աստիճան հակասող ցուցմունք է տալիս: Հարց չառաջացավ, թե ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանը գիտեմ: Դատարանում փաստերով կներկայացնեմ, թե ինչ իրադարձություններ են նախորդել, որ մարդը նստել-նստել, վեր է կացել, դիմում է գրել ու գնացել է այլ  ցուցմունք տալու:

Այս քրեական գործում ընդհանրապես հանցագործության դեպք չկա, էլ ուր մնաց որևէ անձի արարքում հանցակազմ լինի»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Նա նաև նշեց, որ խափանման միջոց կիրառելը պարտադիր պայման չէ,  քննիչի հայեցողությունն է և այդ հայեցողությունը կարող է կիրառվել միայն հիմքի և պայմանի առկայության դեպքում:

«Հիմքերն այդ ռիսկներն են, որոնք կարող են առաջանալ, այսինքն, թաքնվելու, խոչընդոտելու, նյութերը թաքցնելու ձևով: Բոլոր նյութերը կառավարության որոշումներ են, վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ են, միակ վկան մահացել է: Ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը: Այստեղ կապրիզներով չենք առաջնորդվում:

Ընդհանրապես, երկիրը պետք է գա իրավական հարթություն, չնայած  երկիրը թավալգլոր արագությամբ գնում է դեպի բեսպրիդել»,- ասաց Ամրամ Մակինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:28
Հայաստանում երբեք նման «բեսպրեդել», իրավական խայտառակ իրավիճակ չի եղել․ Իշխան Սաղաթելյան
Այսօր մեր խմբակցության 2 պատգամավոր առևանգված են  իշխանության կողմից: Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետներին ազատ արձակելու...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պուտինը հրամանագիր է ստորագրել հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում գլխավոր ծովային շքերթն անցկացնելու մասին
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2021 թվականի հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Գլխավոր ռազմածովային շքերթ և հրետանային...
Աղբյուր` Panorama.am
19:06
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» գրքերի շնորհանդես
Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գեղամասարի...
Աղբյուր` Panorama.am
18:44
Սյունիքն առաջինը «ոչ» ասաց պարտադրանքի տակ գտնվող պարտվող իշխանությանը, դրա համար էլ հետապնդվում են․Օհանյան
Մեր  գործընկերները, որոնք դաշինքի և խմբակցության անդամ են, այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են և օր առաջ այսօրվա իշխանությունները պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:31
ՀՀ օլիմպիականների մեկնարկային ժամանակացույցը
Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցասպարեզներում մեր մարզիկներից առաջինը թեժ պայքարի կբռնվի սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Ինչպես տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում․ կան վիրավորներ․ ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:14
Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել ՀԱՊԿ –ի ուժը. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է, որ Աֆղանստանում խաղաղություն լինի և հասնելու է դրան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:06
Ընտրության արդյունքները «քարտ բլանշ» տվեցին Ալիևին՝ իրականացնելու իր ծրագրերը. Սարգիս Ավետիսյան
«Երասխի դեպքերն անդրադրաձն էին  մեր ընտրությունների, Ալիևը սպասում էր ընտրությունների արդյունքին»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ազատություն Սյունյանց պաշտպաններին. Ստորագրահավաք Երևանում
Երևանի Հյուսիսային պողոտայում սկսվել է ստորագրահավաք՝ Սյունիքի կալանավորված համայնքնապետերին ազատելու պահանջով: Հիշեցնենք, որ Քաջարանում,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Երիտասարդը՝ պատերազմում զոհված թոռան գերեզմանատան ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է որպես օգնություն գումար ուղարկել
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Զելենսկին փոխել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին աշխատանքից հեռացրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Վալերի Կոնդրատյուկին և նրա փոխարեն նշանակել...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՀ-ն ու Արցախն առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը. Աբրահամյան
«Արդյո՞ք երկիրը պատրաստ է նոր հարվածներ ընդունելուն, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդկանց համար պարզ հարցադրում է, ցավալի պարզ պատասխանով»։
Աղբյուր` Panorama.am
17:19
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին՝ պահանջելով վերականգնել իր՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունները։ «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Քաղաքացիները հոսպիտալացվել են քաբաբ ուտելուց հետո
Հուլիսի 21-ին` ժամը 20։30֊ի սահմաններում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների մասին
Կենտրոնական բանկը ներկայացնում է շաբաթական ամփոփ տվյալներ՝ հուլիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին: USD...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սվաճյան 62 շենքի բնակիչները պահանջում են՝ տարածքում կառուցվելի բնակելի համալիրի նախագիծը փոխեն ու դարձնեն անվտանգ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոց 28 հասցեում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի: Գործունեության ենթակա...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը, … էնքան փալաս պատգամավորներ կան․ Սամսոն Ստեփանյան
«Մեր պահանջն արդար ու ազնիվ է, իսկ այն պատճառաբանությունները, որոնք բերվում են նախարարությունից, ինձ համար անհեթեթ են»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ճապոնիայի աջակցությամբ ՀՀ-ում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած մշակութային արժեքների վերականգնման լաբորատորիայի
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
16:22
23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան
«Հետպատերազմյան շրջանում իբրև թե քննություններ էին ընթանում, բայց մինչև օրս որևէ պետական դավաճան, համեյանդեպս  ռազմաքաղաքական ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
15:39
«Պատիվ ունեմ» խմբակցության արդյունավետ գործունեությանը սպասարկելու են լավագույն փորձագետները. Արսեն Բաբայան
«Մենք իրավունք չունենք նահանջելու և պարտավոր ենք մեր ջանքերն ամբողջությամբ գործադրել հանուն հզոր պետության և անվտանգ ապագայի»:
Աղբյուր` Panorama.am
15:33
Վիվա-ՄՏՍ. Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի
Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: :
Աղբյուր` Panorama.am
15:01
Աշոտ Մելիքյան․ Աճել են լրագրողների նկատմամբ բռնություններն ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյակը մեկ զեկույցներ է պատրաստում և այս տարվա երկրորդ եռամսյակն իսկապես շատ բարդ, լարված...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ըմպելիքների 5 տեսակ, որոնք խանգարում են նիհարելուն
Ամերիկացի սննդաբանները նշել են հինգ տեսակի ըմպելիքներ, որոնք վնասակար են  խանգարում են նիհարելուն:  Այս մասին հայտնում է Լենտա.ռու- ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}