Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի. ազատամարտիկ Գառնիկ Առաքելյան
«Ո՞ւր է եղել հետախուզական վարչությունը։ Այդ բարձունքում 250 թուրք է նստած, ո՞վ է երաշխավորը, որ արդեն 250 հոգի էլ Հայաստանի քաղաքներում չե՞ն»,- ասուլիսում ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը։
Նա նշեց, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններում մի գաղտնիք կա. «Միգուցե ինքն է զանգել Ալևին, որ Քոչարյանն իսկականց գալիս է, մի բան արա, ռազմական դրություն մտցնեմ։ Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի, մինչև Նոր տարի էլ ռազմական դրություն մտցնի։ Սա չլինի, կորոնավիրուսով է փակելու՝ կարանտին մտցնելով։ Նա չի կարող ճակատը բաց գնալ ընտրության»։
Գ. Առաքելյանն ասաց՝ սպասում է, որ առաջիկայում ռազմական դրություն կմտցնի։ Միաժամանակ նշեց, որ եթե ընտրություններ լինեն, անակնկալի է գալու Նիկոլը։
Խոսելով երեկ ԱԺ-ում իմքայլական պատգամավորների ելույթների մասին, նա նշեց. «Այնպես են խոսում, ասես այս երկիրն իրենք չեն կործանել։ Երկիրը բերել են, անդունդի մեջ են գցել, վերանում է այս երկիրը։
Նիկոլ, մի փրկություն ունես՝ գնաս ու հանձնվեց ԱԱԾ-ում։ Մեկա դատվելու ես։ Կամավոր հեռացիր, հերիք է, թող այս երկիրը ովքեր կարող են, գան կարգի բերեն»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
- Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը. ՊՆ
- Ձեռնարկվելու են կոշտ գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով. ԱԺ հայտարարությունը
- Սասուն Միքայելյանը չի հասկացել,թե ինչու են հավաքվել ԱԺ-ում
- «Հայաստան» դաշինք. Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց