Քաղաքական 16:44 22/05/2021 Հայաստան

Թուրք վերլուծաբան. ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը ոսկե տոմս էր նրա համար

«Եթե խոսքում ենք Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մասին, ապա պետք է նշել, որ որպես այդպիսին Թուրքիայի քաղաքականություն չկա գրեթե 7 տարի, քանի որ երկիրը Էրդողանի բռնապետության տակ է և նա անում է պարզապես այն, ինչ ցանկանում է»,- ասաց թուրք լրագրող, մեդիա վերլուծաբան և գրող Արիս Նալչին՝ Հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի ժամանակ ներկայացնելով Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Նա հիշեցրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիայում հեռացվել են ԱԳՆ-ի բոլոր դիվանագետները, անգամ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, կային դիվանագետներ, որոնք այցելում էին Հայաստան և առնվազն գիտեին ինչպես խոսել մարդկանց հետ, շփվել միջազգային հանրության հետ, բայց հիմա կարելի է խոսել միայն որոշ անձանց մասին, որոնք բիզնեսներ ունեն Հարավային Կովկասում։

«Դա նշանակում է, որ կան որոշ մարդիկ, որոնք գումար են աշխատելու, եթե երկաթուղիներ բացվեն Նախիջևանում, որոնք իրենց բիզնեսներն են ընդլայնելու Ադրբեջանում, Վրաստանում, անգամ եթե հնարավոր լինի, միգուցե նաև Հայաստանում, Հյուսիսային Իրանում։ Սա է պատկերը Թուրքիայում, եթե փորձենք ամփոփել Հարավային Կովկասի հարցը։ Կարող եմ ասել, որ Էրդողանի այս պլանը արդեն իսկ ընթացքի մեջ է և գործում է։

Եթե տեսնում ենք նոր կառույցներ, որ Ադրբեջանը պատրաստվում է կառուցել Շուշիում, և այլն, այս ամենը կապված է Թուրքիայում, 5 հիմնական ընկերությունների հետ, որոնք շատ մոտ են Էրդողանի հետ, անում են ամեն բան թուրքական պետությունից գումար ստանալու համար։ Նրանք պարզապես Էրդողանի ընկերներն են, որոնք գումար են աշխատում և ներգրավված են լինելու հետպատերազմյան շրջանում երկաթուղիների կառավարմանը Հարավային Կովկասում»,- նշեց նա։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավմանը, թուրք լրագրողն ասաց՝  Էրդողանին պետք էր պատերազմ։

«Ոսկե տոմս էր, երբ Ադրբեջանը օգնության կանչեց Թուրքիային Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում։ Դա նաև ոսկե տոմս էր գումարների լվացման համար զենք վաճառելու միջոցով։ Թուրքիան արդեն իսկ պատրաստում էր որոշ դրոններ և այլն։ Սա մեկ այլ քաղաքական ճգնաժամային հարց է, որովհետև ՆԱՏՕ-ն թույլ չէր տալիս Թուրքիային զենք գնել այն երկրներից, որոնցից ցանկանում էր։ Երբ Թուրքիան գնեց S-400 համակարգերը Ռուսաստանից և միաժամանակ ցանկանում էր ներգրավված լինել ամերիկյան F-35 ծրագրին, կոնֆլիկտ տեղի ունեցավ։

Էրդողանը հայտարարեց, որ իրենք կարող են գնել, ինչ ցանկանում են իրենց պաշտպանելու համար, բայց այստեղ պետք է նաև հարց բարձրացնենք, թե ումից են պատրաստվում պաշտպանվել, որովհետև բոլոր պատերազմները, որոնք ընթանում են Թուրքիայի շուրջ բոլոր հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Հայաստանում, Ղարաբաղում, Հունաստանում, Արևելյան Միջերկրականում, բոլոր պատերազմները հենց Թուրքիայի պատճառով են։ Այսպիսով, Թուրքիան պաշտպանության կարիք չունի, հենց ինքն է պատերազմներ հրահրողը տարածաշրջանում»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, չպետք է արհամարհել նաև այն փաստը, որ Թուրքիան միջնորդ հանդիսացավ վարձկանների համար Սիրիայից կամ Իրաքից, կամ այն ջիհադիստների համար, որոնց ուզում էր ուղարկել Լիբիա արդեն իսկ ուղարկել էր Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի պատերազմի համար։

«Պետք է նաև նշեմ, որ 2300-ից 4000 անձ է գնացել և թուրքական մամուլից կարող եմ ասել, որ միայն 300 անձ է վերադարձել։ Մնացյալ 2000-ը կամ անհետ կորած է կամ պահանջում են այն գումարը, որը խոստացել էր իրենց Թուրքիան և այս մարդիկ քաոս են ստեղծելու նաև Հարավային Կովկասում, որովհետև նրանք այնտեղ են, միգուցե Նախիջևանում, միգուցե դեռ Ադրբեջանում, միգուցե Իրանում, կամ հնարավոր է նրանք փորձում են անցնել Լիբիա։ Ահա թե ինչու էր Թուրքիան ուզում ներգրավված լինել, նաև որովհետև Էրդողանը կորցնում է իր իշխանությունը։ Նա նախագահ է դարձել 51% ձայն ստանալով, հիմա անգամ 35% չի կարող հավաքել առանց իր Ալյանսի` իր Ալյանսը Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության հետ է։ Սա միգուցե համընդհանուր կանոն է․ եթե պարտվում ես, քեզ պատերազմ է պետք»,- նշեց նա։

Անդրադառնալով հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրք հասարակության ընկալմանը, Արիս Նալչին ասաց, որ 2013թ-ից սկսած թուրք հասարակությունը գիտակցում է, եթե այս պետությունը մեզ այսքան տանջել է վերջին 9-10 տարիների ընթացքում, ապա հավատում է, որ 100 տարի առաջ նրանք իրականացրել են ցեղասպանություն։

«Եթե դիտարկենք Թուրքիայի պետական քաղաքականությունը, կարող ենք ամեն շաբաթ հաշվել 5-6 սպանություն կանանց կամ ԼԳԲՏ-ի նկատմամբ, ամեն շաբաթ տասնյակ կամ հարյուրավոր ձերբակալություններ քրդերի շրջանում։ Սա ստիպում է մարդկանց սկսել մտածել ազգի վերակառուցման շուրջ։ Թուրքական պետությունը կարող է իրականացնել ցեղասպանություն և նրանք կարող են հիմա նոր ցեղասպանություններ իրականացնել, սա հատկապես զգում են քրդերը, 100 տարի հետո միգուցե լինի այլ ցեղասպանություն քրդական շարժման նկատմամբ, բայց նրանք նաև երկրորդ կարգի քաղաքացիներ են թուրքական պետության աչքերում։

Պատկերացրեք, որ նրանք ոչ մի ներդրում թույլ չեն տալիս քրդական հատվածներում, անգամ կովիդի պատվաստանյութեր։ Եթե նայեք քարտեզը, քրդական հատվածներում պատվաստված մարդկանց թիվը զգալիորեն քիչ է, քան Ստամբուլում և այլ քաղաքներում։ Նրանք օգտագործում են այլ մեթոդներ, բայց սա ստիպում է հասարակությանը հավատալ, որ, այո, ինչ-որ բան տեղի է ունեցել և մենք պետք է հաշտվենք դրա հետ, բայց հարցը նրանում է, որ Թուրքիայում բռնապետություն է, նրանք շատ ճնշված են։

Պատկերացրեք գրեթե յուրաքանչյուրն, ով փորձել է հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ նոր ճանապարհներով, երկրորդ ուղու դիվանագիտության միջոցով, գրեթե բոլորն այժմ բանտում են։ Օսման Կավալան և շատ լրագրողներ բանտում են։ Ողջ երկիրը դարձել է բանտ բաց երկնքի տակ բոլորի համար, ողջ քաղհասարակության համար։ Սա ստիպում է նրանց ավելի շատ կարդալ իրենց անցյալի մասին և առերեսվել, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ»,- նշեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}