Քաղաքական 21:08 29/05/2021 Հայաստան

Իշխան Սաղաթելյան. Մենք ընտրում ենք համերաշխ և ազգային Հայաստանը

«Հայ ժողովուրդն ունի մեկ ընտրություն՝ ուժեղ Հայաստանի ընտրությունն է։ Մենք հավատում ենք  այդ ընտրությանը։ Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն, անվտանգ Հայաստան, պաշտպանված սահմաններ»,- «Հայաստան» նախընտրական դաշինքի՝ ողջ հայության համախմբման առաջարկվող մեխանիզմները ներկայացնելիս ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝ «Հայաստան» դաշինքն է ամուր պետականության շինարարն ու երաշխավորը։

«Այո, մենք գիտենք խնդիրները, գիտենք այդ խնդիրները լուծելու ճանապարհները։ Մենք ունենք թիմ, փորձառություն, այդ խնդիրները լուծելու համար։ Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում արմատական և վճռական գործողությունների անհրաժեշտություն կա, պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ:

«Մենք ունենք այդ կամքը: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բոլոր քայլերի հիմքում իբրև առաջնահերթություն  մեր ազգային պառակտվածության հաղթահարումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու։

Մենք ընտրում ենք  համերաշխ և ազգային Հայաստանը։ Վերականգնելու ենք համերաշխության և երկխոսության կենսական մթնոլորտը, որպեսզի միասին, ազգային շահերի շուրջ համախմբված կարողանանք  կառուցել ուժեղ Հայաստան»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդներից Ի. Սաղաթելյանի խոսքով, ազգային միասնականությունն օրվա հրամայական է, միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, արժանապատիվ խաղաղությունն ու մեր ինքնությունը։

«Քաղաքակրթությունների  բախումների, իրական և ցանցային  պատերազմների այս փոթորկոտ ժամանակներում Հայաստանի և Սփյուռքի  քաղաքական, ֆինանսական, մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է։ Այն պետք է արդյունավետ իրացվի  տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան։

Ուրմեն՝ չկա հայություն առանց Հայաստանի»,- ասաց նա։

Ի. Սաղաթելյանը նշեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու են ամբողջական օրակարգ, կասեցնելու են սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու են ներգաղթն ու հայրենադարձությունը, վերանայելու են երկաքաղաքացիների՝ երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները։

«Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։

Ձևավորելու ենք Սփյուռքի նյութական կապիտալը Հայաստանում և Արցախում ներգրավելու նոր մեխանիզմները, ներդնելու ենք բազմահարթակ ներդրումային ֆոնդերի համակարգ։ Ստեղծելու ենք բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետների ներհոսքի հատուկ  նպատակային ծրագրեր, հարկային և այլ արտոնություններ ենք նախատեսելու բարձր որակավորմամբ արտերկրյա մասնագետների համար։

Ձևավորելու ենք անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների  ուղղությամբ օտարերկրյա առաջատար մասնագետների երկարաժամկետ գիտական և մանկավարժական գործունեությունը։

Հետամուտ ենք լինելու հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրականացմանը, ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի և հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը։ Ընդունելու ենք Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման և հատուցման ընդլայնման աշխատանքները։ Ամրապնդելու ենք ազգային ինտիտուտները, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երաշխավորվելու են բացառիկ կարգավիճակից բխող հնարավորություններ իրացնելու մեր հոգևոր կյանքի, շինության և ազգապահպան կարևոր առաքելությունը»,- իրենց անելիքները թվարկեց Ի. Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝  Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր.

«Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները մեղմելու աշխատանքներին,  գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների և անհետ կորածների տվյալների հստակեցմանը։  Ներդնելու ենք պատերազմում վիրավորված և սահմանափակ կարողություններ ձեռք բերած անձանց սոցիալականացման վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ծրագրեր։

Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի։ Փախստականներին ապահովելու ենք բնակարաններով, կյանքի արժանապատիվ պայմաններով, զոհվածների և վիրավորների ընտանիքներին տրամադրելու ենք անհրաժեշտ ֆինանասական աջակցությու»,- ասաց նա։

Ըստ Ի. Սաղաթելյանի, համազգային ներուժի համախմբման ուղենիշն է՝ պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն.

«Դեպի ուժեղ Հայաստան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:26
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Oգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է
«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»:
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.  «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին...
Աղբյուր` Panorama.am
15:06
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի
Ժամը 13։36-ի դրությամբ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
«Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Աղբյուր` Panorama.am
13:10
Վերելակի հորանում հրդեհ է, կան տուժածներ
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Շփման գծում չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ։
Աղբյուր` Panorama.am
19:45
Կլիմայագետները նկատել են, որ Ալյասկայում ափամերձ սառցադաշտերի տարածքը նվազել է 68%-ով
Կլիմայագետները Ալյասկայի ափերի մոտ սառցե շերտի տարածքի զգալի կրճատում են գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գիտնականները այն պարզել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնում
Հեղինակավոր «Les Etats généraux du film documentaire de Lussas» լավագույն վավերագրական փառատոն
Աղբյուր` Panorama.am
19:15
Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում
Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org
Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։
Աղբյուր` Panorama.am
18:45
Ջոն Լենոնի նամակը Փոլ ՄաքՔարթնիին հայտնվել է աճուրդում
Beatles-ի անդամ Ջոն Լենոնի նամակը խմբի նախկին անդամ  Փոլ ՄաքՔարթնիին աճուրդի է հանվել։ kulturomania.ru, հղում անելով TMZ-ին, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հակաբիոտիկների վրա աճեցված միսը վտանգավոր է. Պրոֆեսոր Յակովլև
Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Յակովլևն ասել, որ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ. Դանիելյան
«Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
Աղբյուր` Panorama.am
18:00
Խոստացված և ու չիրականացված նախագծերն Ախալքալաքում
Չիրականացված ենթակառուցվածքային նախագիծը վերաբերում է նաև Ախալքալաքին, Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետներում «մշակութային լանդշաֆտ» ստեղծելու գծով էր։
Աղբյուր` Panorama.am
17:55
Եվգենի Պետրոսյանը ֆոտոշարք է կազմակերպել լողազգեստով իր կնոջ համար
Գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջը լողազգեստով ֆոտոշարք է կազմակերպել: Ըստ  «Գազետա ռու»-ի՝ Տատյանա Բրուխունովան իր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Զախարովա. ԽՍՀՄ արտաքին ակտիվների նկատմամբ ՌԴ իրավունքները վերանայելը իրավական հիմք չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավունքները ԽՍՀՄ արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը
Համլետ Պետրոսյանն ասում է. «Միանշանակ, պարզ և կտրուկ։Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ»:
Աղբյուր` Panorama.am
17:29
Կալմիկիայում դատապարտյալները հարձակվել են բանտի աշխատակիցների վրա, կան զոհեր և վիրավորներ
Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:19
Պեղումներ Քանագեղի ավերված դամբարանադաշտում
Սևանա լճի արևմտյան ափամերձ տարածքում, Սևան-Վարդենիս մայրուղին հատող, Երանոս  գյուղից մոտ 5,5 կմ հյուսիս ընկած և Կարմիրգյուղ ու Գեղարքունիք...
Աղբյուր` Panorama.am
17:10
Պետդեպարտամենտին հորդորում եմ դիվանագիտական գործիքներով Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել. Կոնգրեսական
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելու...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սիերա Լեոնեի հարձակվողը հանուն պայմանագրի իր հարսանիքին իր փոխարեն եղբորն է ուղարկել
Սիերա Լեոնեի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Բույան պատմել է Aftonbladet-ին, թե ինչպես է բաց թողել իր հարսանիքը շվեդական...
Աղբյուր` Panorama.am
16:51
19FortyFive. Չինաստանը «կրկնօրինակել է» ռուսական կործանիչներն ու հրթիռային համակարգերը
Չինաստանի կործանիչներն ու հրթիռային համակարգերը հիմնված են խորհրդային և ռուսական ռազմական մշակումների վրա: 19FortyFive ամերիկյան ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:40
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է.  «Բայց ինչ հավեսով բոլորը կերան այն կուտը, թե Նիկոլն իբր նոր է մտմտում, արդյոք հանձնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}