ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցվում են
Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ սա նշանակում է, որ Գևորգյան Գեղամի լիազորությունները ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի պաշտոնում դադարեցվում են:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն, դատարան հայցադիմում էր ներկայացրել հենց Կ. Հեքիմյանը: Նա 2020 թ. մայիսի 11-ին 11.05.2020թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, երրորդ անձ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30.05.2019 թ. թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու և ԵՊՀ ռեկտորի ժ/պ լիազորությունները դադարեցնելու պահանջների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- ԵՊՀ ռեկտորի՝ ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցը բավարարվել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ