Շենգավիթի վարչական դատարանի դիմաց ապօրինի շինարարություն է կանխվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինաշինությունը:
Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով:
Ապօրինաշինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն:
«Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին