ԸՕ բարեխումների շրջանակում կարող էին քննարկել հաշմանդամության ունեցող անձանց ընտրություններին այլ միջոցներով մասնակցելու հնարավորություն. Մ. Հովսեփյան
«Հայաստանում կա համշանդամություն ունեցող 170 հազար ընտրող: ՏԻՄ-երը պետք է ապահովեն տեղամասերի մատչելիությունը: Այս ուղղությամբ որոշ ջանքեր գործադրվում են, բայց բավարար չեն»,- «Հաշմանդամություն ունեցող անձանց, վիրավոր զինծառայողների համար մատչելի՞ են ընտրությունները» թեմայով քնարկմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:
Նա ընդգծեց՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձնաց համար պետք է ապահովել իրենց քվեարկությունը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով, ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիություն ապահովելու համար բավական մեծ ֆինանսական և այլ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչը կարճ ժամանակում լուծելու հարց չէ:
«Սակայն, կարծում էի, Ընտրական օրենսգրքի բարեխումների շրջանակում կարող էին քննարկել հաշմանդամության ունեցող անձանց ընտրություններին այլ միջոցներով մասնակցելու հնարավորություն տալու հարցը՝ շրջիկ միջոցով կամ նախապես քվեարկության միջոցով, տեղամասը փոխելու հնարավորությամբ»,- ասաց նա:
Մուշեղ Հովսեփյանի խոսքով, ջանքերը պետք է ուղղել ոչ միայն ֆիզիկական մատչելիության ապահովմանը, տեղամասային կետրոնները հիմնականում գտնվում են ուսումնական հաստատություններում, այդ հարցերը կարելի է լուծել կրթության համատեքստում, միայն օգտակար կլինի ընտրությունների ժամանակ:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից 10-ի ծրագիրն է գտել, գրեթե բոլորում դիտարկումներ կային հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ, հիմնականում սահմանափակվում էին պատերազմի հետևանքով հաշմանադմություն ձեռք բերած անձանց իրավունքներով:
Քննարկմանը ներկա «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ անգամ քաղաքական ուժերի ծրագրերի հասանելիությունն է շատ բարդ: Նա նշեց, որ պատերազմի ընթացքում ձեռք բերած հաշմանդամությունն առանձնացված է ամբողջ հաշմանդամության կոնտեքստից:
«Եթե հաշվի առնենք պաշտոնական գրանցումը՝ հաշմանդամության կարգ է ստացել մոտ 1200 զինծառայող, թիվը հնարավոր է աճի, առանձնացնել հենց այդ մի հատվածն, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մատնահետքը ներմուծելու անհնարինության դեպքում էլ ընտրողը կարող է քվեարկել
- ԱԺ-ն դեմ քվեարկեց պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց 80 մլն դրամ հատկացնելու Ուրիխանյանի նախագծին
- Ինչպե՞ս դիմեն աջակցություն ստանալու համար 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները
- Պատերազմում վիրավորված մոտ 1000 անձի տրամադրվել է հաշմանդամության կարգ. Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին