Նաիրիա Զոհրաբյանը դիմել է ԿԸՀ Փաշինյանի լեքսիկոնի հարցով
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում արած հայտարարություններին, գրում է.
«Բա Նաիրա Զոհրաբյանին «ժեխ» արտահայտության համար հանել տվեցիր Մարդու իրավունքների պաշտպանությա և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բա հիմա ինչի՞ չի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զբաղվում քո հարցերով, ա՜յ ապիկար...»։
Ի պատասխան Նաիրիա Զոհրաբյանը նշել է. «Ես արդեն դիմել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ էս անձի լեքսիկոնի և բռնության ու ատելության կոչերի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Պողպատյա մանդատը չեն ուզում թշնամուն ՀՀ տարածքից հեռացնելու, այլ մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու համար. Սաղաթելյան
- Թաթոյան. Որևէ անգամ չեմ նկատել՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն
- Շուշան Դոյդոյան. Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է, իսկ մամուլն ընդամենն արտացոլում է դա
- Սաթիկ Սեյրանյան. Տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանն է եղել ամենապահանջված լրատվական քիլլերը