Թաթոյան. Որևէ անգամ չեմ նկատել՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրում է.
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն են այն շրջանավարտներին դասավանդել, ովքեր այսօր աշխատում են Կառավարության ղեկավար մարմիններում, դատական իշխանության և իրավապահ մարմինների համակարգում:
Արդյոք այս շրջանավարտներն ատելությամբ են լցված ժողովրդի նկատմամբ:
Ինքս սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, իսկ 2005 թվականից ֆակուլտետում դասավանդում եմ:
Որևէ անգամ չեմ նկատել կամ զգացել, որ ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ տարածի ատելություն»:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Դիլիջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Նա նշեց նաև, որ ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին»։