Քաղաքական 10:55 15/06/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է

«Հայաստան» դաշինիքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում մի քանի դիտարկում է հրապարակել.

«1.    Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու  բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝  թե՛ դրսից, թե՛ ներսից։

2.     Խորհրդանշական է, որ հենց այսօր «մուրճով առաջնորդը» ոստիկանական ահռելի ուժերով շրջապատված մեկնում է Սյունիքի գրավմանը։ Պետք է լինենք զուսպ և աչալուրջ` ընդհարումներ և բռնություն թույլ չտալու համար։ Երեկ մենք տեսանք, թե ինչպես «շարքերի ագրեսիվությունը», առաջնորդից առաջ անցնելով, պարպվում է ընդդիմախոսների շտաբների վրա։

3.    Ինձ շատերը հարցնում են` իսկ ինչպե՞ս պայքարել նիկոլիզմի դեմ։ Շատ պարզ. նրա դեմ պայքարել պետք չէ. Ուղղակի նրան պետք է զրկել ատելության քարոզի հեռուստատեսային ռեսուրսից, վարչական լծակներից ու մարդկանց ստիպողաբար հավաքների բերելու հնարավորությունից, և նիկոլիզմն ինքն իրեն կանհետանա։ Այն կանհետանա, երբ մեղմվի մեր հասարակության մեջ առկա համատարած վախը` սեփական կարծիք և հայացքներ ունենալու հանդեպ։ Իսկ մինչ այդ մենք պետք է թույլ չտանք, որ նա բերի նոր բախումների ու նոր բռնության։

4.    Երկրում ձևավորվում է քաղաքացիների  նոր շերտ` քաղաքացիների,  որոնք գիտակցում են պետության հանդեպ իրենց  անհատական պատասխանատվության գաղափարը և չեն ուզում դիտորդ լինել։ Սա թերևս միակ լուսավոր միտումն է, որ կա այսօրվա իրականության մեջ։ Ի գիտություն. «Հայաստան»  դաշինքի մայիսի 9-ի առաջին հանրահավաքից մինչ այս պահը մեր հավաքներին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ։ Հաշվի առնենք՝ առանց որևէ հարկադրանքի ու վարչական ռեսուրսի։ Եվ սա պատասխանատու քաղաքացիների հասարակության ձևավորման պրոցեսն է։ Շատ ավելի մեծ թվով  մեր հայրենակիցներ հետևում են մեզ եթերում ու սոցիալական ցանցերում։

5.    Պետությունն ամբողջությամբ գտնվում է իներցիոն ռեժիմում։ Այն թևակոխում է անկառավարելի քաոսի փուլ, քանի որ պետական ապարատն այլևս չի ընդունում այս իշխանության  հեղինակությունը և արժեքը։

6.    Դիմում եմ ուժային և իրավապահ կառույցների նիկոլիստական հատվածին, տարբեր կալիբրի պաշտոնյաներին՝ մեկ վայրկյան անգամ ձեզ չթվա,  թե այլևս հնարավոր է կասեցնել մեր ժողովրդի ինքնամաքրման այս պատմական պրոցեսը։ Հանուն ձեր իսկ շահի՝ չխաբեք ձեզ։ Պրոցեսը սկսվել է և այն անշրջելի է։ Ձեր խնդիրն է՝ լինել ժողովրդի կողքին, սատարել խաղաղ ու հանդարտ ապրելու նրա անկեղծ մղումները, թույլ չտալ մեր երկրում նոր արյունահեղություն։ Այսօր, ինչպես և 13 տարի առաջ, ագրեսիվությունը և ատելությունը քարոզում է Նիկոլը, բայց հիմա դա անում է ձեր հովանու տակ։

7.   Դիմում եմ նիկոլական ատելության համակիր որոշ գործարարների և «հեղինակությունների»։ Չի լինելու ներում, եթե դուք մեկ վայրկյան անգամ հակաօրինական ուժային աջակցություն ցույց տաք այս ֆաշիստական ռեժիմին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}