Քաղաքական 12:44 17/06/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Նիկոլի կառավարող խունտան դա թաքցնում է հասարակությունից

«Հայաստան» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է  իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասին տարածվող ստերին ու մանիպուլյացիաներին։

Նա գրում է.

«10 սուտ և մանիպուլյացիա

Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները, ոչ մի հնարավորություն չունենալով կանգնեցնել «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության հետաքրքության ու վարկանիշի աճը, սկսել են ստեր, բանսարկություններ և կեղծ տեղեկություններ տարածել մեր ծրագրերի մասին: Այդ բանսարկությունները հանգում են նրան, որ եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն, ապա իբր

1.     Փակվելու են շատ աշխատատեղեր

Նման խոսակցություններ առանձնապես տարածվում են թեթև արդյունաբերական ոլորտում աշխատող կանանց շրջանում: Սա ոչ միայն սուտ է, այլև բացարձակ անհեթեթություն: Քոչարյանը և իր համախոհները միշտ բացել են աշխատատեղեր: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանվեն գործող աշխատատեղերը, ինչպես նաև՝ կստեղծենք նորերը, հատկապես հեռավոր համայնքներում: Մեր թիմի հիմնական առավելություններից մեկը հենց նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու կարողությունն է:

2.     Կրճատվելու են թոշակները, նպաստները և այլ պետական վճարումները

Ոչ մի կրճատում չի լինելու: Դա սուտ է, կեղծիք: Մեր թիմը ձգտելու է լավացնել երկրի տնտեսական վիճակը և սեղմ ժամկետներում սկսել կենսաթոշակների, սոցիալական վճարումների աստիճանական ավելացումը:

3.     Կսկսվի հարկային ստուգումների և ճնշումների նոր ալիք

Մեր դաշինքը արդեն հանրությանը ներկայացրել է իր ռազմավարական մոտեցումները փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ: Դրանցում մասնավորապես ասված է, որ առաջիկա տարիներին դադար է հայտարարվելու  պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից իրականացվող ստուգումների վրա, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվելու է այդ պրակտիկան: Պահպանվելու են հարկային և մաքսային վարչարարության բոլոր դրական ավանդույթները: Հնարավոր փոփոխությունները կներդրվեն բացառապես միայն բիզնես հանրության հետ քննարկումներից և նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո:

4.     Բյուջե են վերադարձվելու վերջին 2 տարվա ընթացքում պետծառայողներին տրված պարգևավճարները

Սուտ է։ Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամնավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար:

5.     Բարձրանալու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները

Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու: Իսկ դա նշանակում է, որ սակագների նոր բարձրացումներ երկրի ներսում չի լինելու: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոռոգման ջուրը ավելի մատչելի դարձնենք գյուղացիների համար:

6.     Բարձրացվելու են հարկերը և ներդրվելու են նորերը

Նման ծրագրեր չկան: Հակառակը, մեր թիմը կողմնակից է, որ  սառեցվեն գույքահարկի գործող, վերջերս ներդրված դրույքաչափերը: Մենք հանդես ենք գալիս  Փաշինյանի արդեն ընդունած այն ծրագրերի դեմ, որոնցով նախատեսվում է ԱԱՀ կիրառել բժշկական ծառայությունների և կրթության ոլորտում, շրջանառության հարկով  հարկման շեմը իջեցնել (115 մլն դրամից մինչև 58 մլն դրամ):

7.     Կհրաժարվեն հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով փոխհատուցելու սխեմայից

Հակառակը, մենք պահպանելու ենք այդ պրակտիկան և խրախուսելու ենք նման մեխանիզմները, հատկապես ընդլայնելով դրանք մարզերում և քաղաքացիների որոշակի խմբերի, մասնավորապես գյուղերում երիտասարդ ընտանիքների, հայրենադարձների համար և այլն:

8.     Լինելու են այսպես ասված օպտիմիզացիաներ, կրճատումներ պետական ապարատում

Նման ծրագրեր չկան: Մենք մարզերում ամբուլատորիաներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլ կառույցներ չենք փակելու: Մենք կասեցնելու ենք ոստիկանության, ԴԱՀԿ մարմիններում բարեփոխումների անվան տակ պետծառայողների կրճատման գործընթացները: Մենք սեղմ ժամկետներում իրենց աշխատանքում վերականգնելու ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայացքների պատճառով ապօրինաբար ազատվել են աշխատանքից, այդ թվում հաստիքների կրճատման հիմքով:

9.     Պետական կառավարման և տեղական համակարգեր կվերադառնան այսպես կոչված «օդիոզ դեմքերը»

Դա սուտ է: Մենք մեր հասարակությանը հրապարակավ ներկայացրել ենք մեր թիմը: Մենք համագործակցում ենք ժամանակակից և բարձր որակավորմամբ մասնագետների հետ: Մեր ձգտումն այն է, որ առավելագույն թվով նոր դեմքեր ներգրավենք, այդ թվում սփյուռքից՝ երկրի  կառավարման գործընթացների բոլոր մակարդակներում: Մեր համայնքներում վերջին տարիներին ի հայտ են եկել իրենց բնօրրանի զարգացման գործին նվիրված երիտասարդ գործիչներ: Մենք հատկապես խրախուսելու ենք իրենց և հենվելու ենք իրենց ներուժի վրա:

10. Կրճատվելու են ճանապարհաշինարարության ծավալները և տեղական համայնքների սուբվենցիոն ծրագրերը

Մենք ոչ միայն շարունակելու ենք եղած ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, այլև ձեռնամուխ ենք լինելու նոր ճանապարհների կառուցմանը և գոյություն ունեցողների կապիտալ վերակառուցման: Հատուկ ուշադրություն է սևեռվելու գյուղական ճանապարհների վիճակի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտենք մի շարք ճանապարհների՝ արդեն երկար տարիներ  տևող շինարարությունը:  Մենք կառուցելու ենք նոր թունելներ և կամուրջներ, կառուցելու ենք նոր ջրամբարներ ու ոռոգման ջրագծեր: Երկիրը կվերածվի մի մեծ շինհրապարակի: Աշխատանքների մի շարք կոնկրետ ուղղություններ նշված են մեր ծրագրում: Համայնքների սուբվենցիաների ծրագիրը գործարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և մենք այն շարունակելու ենք ավելի մեծ ծավալով՝ տնտեսական աճին զուգընթաց:

Եվ այսպես, ակնհայտ է, որ Նիկոլի կառավարող խունտան կեղծ տեղեկություններ տարածելով «Հայաստան» դաշինքի իբր թե ունեցած ծրագրերի մասին, իրականում խոսում է  ապագայի վերաբերյալ իրենց մտադրությունների մասին: Հարկերի, սակագների  բարձրացման, պետական սեկտորում կրճատումների պարտավորությունները Նիկոլն ու իր թիմը արդեն ստանձնել են և ընտրություններից  անմիջապես հետո անցնելու են դրանց իրականացմանը: Նրանց հարկադրելու են անել այդ ամենը՝ որպես իրենց կողմից պարտք վերցրած 2 միլիարդ դոլարի վերադարձի երաշխիք: Բայց նրանք դա թաքցնում են հասարակությունից:
         
Եվ վերջինը: Գիտենք, որ Հայաստանի շատ ընտրողներ քվեարկում են տրվելով զգացմունքներին: Բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք բոլորին՝ ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ:

Քարոզարշավը ցույց տվեց, որ Քոչարյանը՝  իր թիմով,  փորձով ու մոտեցումներով, աշխարհում և սփյուռքում ունեցած կապերով և հնարավորություններով կարող է շտկել երկրի վիճակը: Նա կարող է դուր գալ, կամ ոչ, նրան կարելի է վերագրել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություննի մեղքերը, բայց նա միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք: Հավատացեք վերջին երեք տարիները մեզ համար շրջադարձային էին, որպեսզի համարժեք գնահատենք անցյալը և թույլ չտանք շատ սխալների ու բացթողումների կրկնություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}