Ո՞վ կա ցուցակում. Արշակ Սադոյանը
«Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, նրանցից երկուսին հանձնաժողովը չի գրանցել։
Ցուցակը գլխավորում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Երկրորդ տեղում Անդրիաս Ղուկասյանն է, երրորդ տեղում՝ Աննման Խաչատրյանը։ Ցուցակն ամփոփվում է Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի անունով։
Ցուցակի չորրորդ տեղում Արշակ Սադոյանն է, որին հայ հանրությունը շատ լավ հիշում է որպես ԱԺ-ում «չորրորդ խոսափողը» մշտապես զբաղեցնող գործչի։
Պատգամավորության թեկնածուները Պահպանողական, Հայ կառուցողական, ԱԻՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք», Հայաստանի կանաչների կուսակցությունների անդամներ են, կան նաև անկուսակցականներ։
Ցուցակում ընդգրկված 81 թեկնածուներից 13-ը, ըստ ԿԸՀ էջում հրապարակված տեղեկատվության, չեն աշխատում, երեքը, այդ թվում Սադոյանը, թոշակառու են։
Հիշեցնենք, որ «Ազատ Հայրենիք» դաշինքը 13-րդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը
- Ո՞վ կա ՄԻՀԱԿ-ի ցուցակում. 44 աշխատանք չունեցող, առաքիչներ, վարսավիր, դիզայներ
- Ո՞վ կա ՀԱԿ-ի ցուցակում. Առնետավազքին չմասնակցածները
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Ո՞վ կա «Ազատության» ցուցակում. ինը տնտեսագետ, երկու թոշակառու, մեկ վարորդ
- Ո՞վ կա «Զարթոնք»-ի ցուցակում. Փաստաբաններ
- Ո՞վ կա «Հանրապետության» ցուցակում. Մեկը՝ Ֆաբերլիկից, 44-ը՝ չաշխատող
- Ո՞վ կա Արզաքանցյանի ցուցակում
- Ո՞վ կա ՀԱՊԿ-ի ցուցակում. Կոսմետելոգներ, «Հագուստի աշխարհ» վաճառողուհի, կարող
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին