«Հայաստան». Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին
«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը
Երեկ Եղեգնաձորում ոստիկանության ծառայողներն ակնհայտ ապօրինի ու անհամաչափ ուժ են գործադրել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:
Այսօր տեղեկացել ենք, որ ոստիկանության ծառայողները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին՝ մի քանի ժամ պարալիզացնելով քարոզչական աշխատանքները:
Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական մրցակցությունը չեն խախտելու` վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում: Ստեղծված պայմաններում կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը:
Զգուշացնում ենք, որ այսուհետ ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ոստիկանության ղեկավար կազմը: Դրանից ելնելով մենք կկատարենք համապատասխան հետևություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանի հայտարարության հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Եղեգնաձորում ոստիկաններն դաժան ծեծի են ենթարկել բերման ենթարկված 5 երիտասարդի՝ Նիկոլին դավաճան բնորոշելու համար. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ