Ժամն է եկել,որ Հայաստանն էլ ցավից վերածնվի․ «5165» շարժում
«Գյումրին ցավեր շատ է տեսել, Գյումրին գիտի ցավից վերածնվել։ Ժամն է եկել, որ Հայաստանն էլ ցավից վերածնվի»,- այս մասին Գյումրիում «5165» շարժումը քարոզարշավի ամփոփիչ ելույթում ասաց շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Մենք բանակ ունեինք, որով հպարտանում էինք։ Հայրենիք ունեինք, որով ամբողջ աշխարհին էինք ներկայանում։ Հաղթանակ ունեինք, որը մեզ ուժ էր տալիս։ Հիմա մեզանից խլել են ամեն ինչ։ Խլել են մեր զավակներին, հայրենի հողերը, բանակի նկատմամբ սերը, բանակի ուժը, վստահությունը, արժանապատվությունը, հավաքը և խլել են մեր երկրի արդարությունը։ Այդ ամենը վերականգնելու ցանկությունից ծնվել է այս շարժումը»,- ասաց շարժման առաջնորդը։
Նա նաև պարզաբանեց շարժման անվան ծագումը․
«5165-ը Արարատ լեռան բաձրությունն է։ Լեռ,որը պետք է դառնա հայի արժանապատվության և ապագայի նոր փրկության գագաթը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «5165» շարժումը լիովին նոր կետից է տեսնում Հայաստանի զարգացումը
- «5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց