Ո՞վ կկարողանա նվաճել խորհրդարանի տեղերի 54%-ը․ Associated Press
Հայերն այսօր քվեարկում են համապետական ընտրություններում՝ անցած տարվա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի դեմ մարտերում պարտության պատճառով ամիսներ տևած լարվածությունից հետո: Այս մասին գրում է Associated Press-ը։
Նշվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից` նոյեմբերին ստորագրած հրադադարի գործարքից հետո հասարակության զայրույթը մեղմելու համար, երբ ամիսներ շարունակ բողոքներ էին անցկացվում՝ պահանջելով նրա հրաժարականը: Նա հեռացավ վարչապետի պաշտոնից, ինչպես օրենքն էր պահանջում, որպեսզի ընտրությունները կայանան, բայց շարունակում է մնալ երկրի ղեկավարը:
«Հազարավոր հայեր փողոցներ դուրս եկան մայրաքաղաք Երևանում` բողոքելով գործարքի կապակցությամբ՝ այն համարելով դավաճանություն իրենց ազգային շահերին»,- գրում է կայքը։
Այսօրվա ընտրություններում Հայաստանի ողջ տարածքում կբացվեն ավելի քան 2000 ընտրատեղամասեր, քվեարկելու իրավունք ունի գրեթե 2.6 միլիոն մարդ:
Քվեաթերթիկն ընդգրկում է 21 քաղաքական կուսակցություն և չորս ընտրական բլոկ, բայց երկու քաղաքական ուժեր դիտարկվում են որպես հիմնական հավակնորդներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ և «Հայաստան դաշինքը»՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Նշվում է, որ վերջին հարցումները, որոնք բերում են ԶԼՄ-ները, ցույց են տալիս Փաշինյանի կուսակցությունը և Քոչարյանի դաշինքը մոտ մրցավազքում, և անհասկանալի է, թե որևէ մեկը կկարողանա նվաճել խորհրդարանի տեղերի 54%-ը, որոնք անհրաժեշտ են կառավարություն ստեղծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին