Մինչև քվեարկության օրը, ոստիկանությունում արձանագրվել է 246 իրավախատման դեպք. Արմեն Մկրտչյան
«Մինչև քվեարկության օրը, ոստիկանությունում արձանագրվել է 246 իրավախատման դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածներով ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար»,- այսօր լրագրողներին հայտնել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ սահմանված կարգով ընթացք են տրվել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից ոստիկաության ծառայողներից, հանձնաժողովի անդամներից, դաշինքների թեկնածուներից, վստահված անձանցից, ԱԺ պատգամավորներից ստացած դիմումներին և զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներին։
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ 124 դեպքերից 30-ը գրանցվել են Երևան քաղաքում, իսկ մնացած 94-ը հանրապետության մարզերում։
«Սյունիքի մարզում արձանագրվել է 20 դեպք, Շիրակի մարզում՝ 13 դեպք, Գեղարքունիքում՝ 12, Արարատում՝ 12, Վայոց Ձորում՝ 7, Արագածոտնում՝ 7, Լոռու մարզում 11, Կոտայքում՝ 6, Տավուշում ու Արմավիրում՝ 3-ական դեպք»,- տեղեկացրեց ոստիկանության ներկայացուցիչը։
Նա հայտնեց, որ հաղորդումների հիմնական մասը վերաբերել է ընտարկաշառք տալուն, ստանալուն, խոստանալուն, տրամադրելուն (35 դեպք) և ընտրողների ազատ կամքի արտահայտման խոչընդոտմանը (15 դեպք)։
«16 դեպք է գրանցվել նախընտարական քարոզչության հարկադրելու կամ խոչընդոտելու և 2 դեպք էլ գրանցվել է լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ Գույքի դիտավորյալ վնասելու 27 դեպք է արձանագրվել, որից 25-ը քարոզչական պաստառների վնասումն է եղել, իսկ խուլիգանության, սպառնալիքի մասով եղել է 15 դեպք և այլ բնույքի՝ 13»,- ասաց Արմեն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ արձանագրված խախտումներից 67-ը ընտրական բնույթի են եղել։
Մկրտչյանը հայտնեց, որ վերևոնշյալ դեպքերից 9-ով քրեական գործ է հարուցվել, երկուսով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը, իսկ 25-ը ուղարկվել է նախաքննություն և 95 դեպքի համար պատրաստվում են նյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ