Հանձնաժողովի անդամը պարտավոր է ընտրողին տրամադրել բոլոր 25 քվեաթերթիկն ըստ հերթականությամբ. ԿԸՀ քարտուղար
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է կատարվում քվեարկությունը՝ նշելով, որ քվեարկության կարգը փոփոխություններ է կտրել Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն:
Ընտրողը ստանում է 25 քվեաթերթիկ՝ 1-26 համարներով թվագրված, սակայն 22 համարը բացակայում է, քանի որ ինքնաբացարկ է հայտնել:
«Ընտորղը պարտավոր է վերցնել բոլոր քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամը պարտավոր է նրան տրամադրել բոլոր քվեաթերթիկները, նա պարտավոր է ընտրողին տալ քվերաթերթիկներն ըստ հերթականությամբ՝ 1-26, կամ 26-1, որպեսզի ընտրողի համար հեշտ լինի իրականացնել քվեարկությունը:
Քվեաթերթիկներով և քվեարկության ծրարով ընտորղը գնում է քվեախուց, գաղտնի կատարում իր քվեարկությունը»,- ասաց Ա. Սմբատյանը:
Նրա ներկայացմամբ, այնուհետև ընտրողը 25 քվեաթերթիկներից միայն մեկը դնում է ծրարի մեջ ու մոտենում քվեատուփին՝ չմոռանալով քվեարկության կտրոնը: Այն պետք է հանձնել հանձնաժողովի այն անդամին, ով նստած է քվեատուփի մոտ: Դրանից հետո հանձնաժողովի անդամն ինքնասոսնձվող դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա, որից հետո է քվեաթերթիկը դառնում ընտրական փաստաթուղթ և հաշվարկման ենթակա:
Ընտրողը պետք է գնա տեղամասային կենտրոն անձը հաստատող փաստաթղթով:
«Ցանկացած նշում քվեաթերթիկի վրա այդ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի»,- ասաց ԿԸՀ քարտուղար Ա.Սմբատյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատանքային խումբն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում
- 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյան
- Ի՞նչ է հետևելու քվեարկությանը՝ ըստ ժամանակացույցի
- ՀՀ տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին