Շատ տեղերում չեն տրամադրում 26-րդ համարի քվեաթերթիկը․ Դավիթ Սանասարյանն ահազանգում է
Շատ տեղերում չեն տրամադրում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության 26-րդ համարի քվեաթերթիկը։ Այս մասին 10/34 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարեց կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Ասում են՝ քանի որ 25 ուժ է դրա համար չկա։ Մի քաղաքացի էլ զանգահարեց ասեց, որ ստիպված ուրիշ ուժի են տրել, որ ձայնը չկորցնի։ Քիչ առաջ հորեղբորս հարսն ասաց, որ մինչև չի պահանջել 26-րդ համարի քվեաթերթիկը չի ստացել»,- ասաց Սանասարյանը՝ նշելով, որ այլ ահազանգեր նույնպես կան։
Նրա խոսքով՝ այդ թվեաթերթիկը չկա ընդհանուր ցուցակում։ Իսկ թե ինչու չկա քվեաթերթիկն ընդհանուր ցուցակում Սանասարյանը տարբեր պատճառներ առաջ քաշեց։
«Չեն ուզում տալ, այսինքն՝ տրամադրվածություն կա, հրավիրում եմ ոստիկանության, հետո դիտորդների ու հանձնաժողովի անդամների ուշադրությունը։ Սա կոպիտ խախտում է, հանցագործություն է»,- ասաց նա։
Բոլոր դեպքերում Սանասարյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է՝ հանուն ինքնիշխան Հայաստանի։
«Դա մեր հավատամքն է, երազանքը։ Մեր սահմանադրությունը սկսվում է ինքիշխան Հայաստանի մասին ամրագրումով։ Քվեարկել ենք հանուն մեր պետության ուժեղացման, զարգացման, հանուն մեր նահատակված ընկերների»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքը որոշողը ժողովուրդն է։
Հարակից հրապարակումներ`
- Ես հավատում եմ մեր ժողովրդի ադեկվատությանը. Դավիթ Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից
- «Հրապարակ». Դավիթ Սանասարյանը կուսակցություն է ստեղծում. Քննարկում են Արման Բաբաջանյանի հետ դաշինք կազմելու հարցը