«Պատժող», բայց ոչ ստեղծագործ մուրճով մարդը վերջին բանն է, որ պետք է ապակողմնորոշված և հիմնականում բարոյալքված Հայաստանին․Eurasia Daily
Հունիսի 20-ի առավոտից ՀՀ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը չէր լինի անցյալ աշնանը Ղարաբաղում պատերազմի այլ արդյունքի դեպքում: Այդ ժամանակվանից ի վեր հանրապետությունը ընկել է իր պետականությունը քայքայող քաղաքական ճգնաժամի մեջ: Արտահերթ համընդհանուր քվեարկությունը նախատեսվում է վերջ տալ երկարատև քաոսին: Բայց արդյոք այն կդառնա անշրջելի ներքին կայունացման երաշխիք, թե նոր ցնցումների նախաբան, կախված է հենց ընտրությունների արդյունքներից: Այս մասին գրում է Eurasia Daily-ն։
Նշվում է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընդդիմության առաջնորդներն արդեն քվեարկել են: Տեղական լրատվամիջոցների հատուկ ուշադրությունը կենտրոնացել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, որը «Հայաստան» ընտրական դաշինքի առաջնորդն է։ Հերոսական անցյալի և հուսադրողի, բայց ոչ երաշխավորված ապագայի սիմբիոզի այս նշանի ներքո տեղի ունեցավ երկրի երկրորդ նախագահի ամբողջ նախընտրական արշավը:
«Գործող վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջին շաբաթներին խոսում էր նաև ապագայի մասին՝ պնդելով, որ Հայաստանն ունի դա: Դատելով լրագրողների ուշադրությունից գործնականում զրկված Փաշինյանի համեստ քվեարկությունից Երևանի ընտրատեղամասերից մեկում՝ հանրապետության ապագան համաձայն 2018 թ․-ի «Թավշյա հեղափոխության» առաջնորդի, չի տպավորոել նրա քաղաքացիներին:
Փաշինյանը եկավ իր ամբողջ ընտանիքով, հերթ կանգնեց, քվեարկեց ու հեռացավ: Սրա մեջ կար որոշակի խորհրդանիշ. այսպես են հեռանում քաղաքական առաջնորդները, որոնց ժամանակին գրեթե աստվածացնում էին, իսկ այժմ հիմնականում խուսափում են նրանցից:
Փաշինյանի ապագան՝ «մուրճը» ձեռքին, որով նա սպառնում էր իր հանրահավաքներում ՝ ժողովրդից նոր մանդատ պահանջելով ոչ թե «թավշյա», այլ «պողպատե» հեղափոխության համար, ակնհայտորեն պարտվում է Քոչարյանի ապագայի նկատմամբ՝ կառուցված կոնկրետ խնդիրների լուծման վրա:
«Թավշյա հեղափոխության» առաջնորդը, ըստ էության, ինչպես չուներ, այնպես էլ հիմա չունի ստեղծման ու զարգացման իր սեփական ծրագիրը: Կառավարչական հմտությունների և քաղաքական փոխզիջումների գնալու ունակության ճակատագրական բացակայությունը` հիմնված «նախկինների» դեմ կործանարար վրեժխնդրության անխորտակելի կամքի վրա. սրանք են նրա վարվելակերպի հիմնական բնութագրերը իշխանության երեք տարիների ընթացքում:
«Պատժող», բայց ոչ ստեղծագործ մուրճով մարդը վերջին բանն է, որ պետք է ապակողմնորոշված և հիմնականում բարոյալքված Հայաստանին՝ Ղարաբաղում ծայրաստիճան զգայուն ռազմական ձախողումից հետո:
Քոչարյանը պետության ղեկին, իհարկե, իդեալական բաղադրատոմս չէ երկրի առջև ծառացած բոլոր ռազմավարական և պակաս կարևոր խնդիրները լուծելու համար: Բայց նա, անկասկած, նաև լավագույն քաղաքական այլընտրանքն է, որն ունի բավականին լուրջ հնարավորություններ` Հայաստանին տանելու դեպի այնքան անհրաժեշտ առաջընթացի բոլոր ուղղություններով` ազգային անվտանգության ապահովման խնդիրներից մինչև խորտակվող տնտեսության փրկում»,-գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց