Մարուքյան. Պաշտոն չեմ ակնկալում
««Լուսավոր Հայաստանին» տրված ցանկացած ձայնի, քվեի տիրոջը չենք փոշմանացնելու»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտախորհրդարանական քաղաքական ուժ դարձած ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացավ 15.571 ձայն։
«Ընդունելով ընտրությունների այդ արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական ընտրությունները, կուսակցությունն ունի քաղաքական կապիտալ, ավելի է զարգացնելու և ծառայացնելու է դրանք մեր պետության շահերին ի նպաստ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց առաջարկած համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել է մուրճի ու մանգաղի օրակարգը։
ԼՀԿ նախագահի խոսքով, նորընտիր խորհրդարանն ավելի լացը չի լինելու, քան գործողը։
Լրագրողները հարցրեցին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մանրամասներից, պաշտոնի առաջարկ եղե՞լ է։
«Մենք երբևք չենք մերժել որևէ հանդիպում երկրի ղեկավարի հետ։ Նա մեզ ասել է, մտադրություն կա արտախորհրդարանակն ուժերի ինչ-որ ֆորմատ ստեղծել, որ նրանց ձայնը լսելի լինի։ Պաշտոնի վերաբերյալ քննարկում չի եղել, ես էլ չեմ ակնկալում»,-ասաց նա։
Մարուքյանը նշեց՝ աշխատանք չի փնտրում, կուսակցությունը մեծ գործ ունի անելու, բայց մինչ այդ հանգստանալու կարիք ունեն բոլորը։
«Տան երես չենք տեսել»,-ասաց Մարուքյանը՝ թվարկելով, թե 2015-ին կուսակցության հիմնադրվելուց հետո ինչ ընտրությունների միջով են անցել։
ԼՀԿ նախագահն ասաց, աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում էլ կտեսնեն, որ կառույցը լավ վիճակում է, կմասնակցեն ընտրություններին, եթե չէ՝ պաուզա կվերցնեն նաև այդ առումով։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց