Իրավունք 15:55 24/06/2021 Հայաստան

Ալումյան. Անթույլատրելի է, որ Հայաստանի Հանրապետությունը քննադատում է Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող դատարանին

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։ Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Վերաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։

«Արդար դատաքննության իրավունքը ՄԻԵԴ կողմից մանրամասն հիմնավորում ստացած իր ձևակերպումներով լիարժեքորեն վերաբերում է նաև տուժողին, և ընթացակարգերը պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են տուժողի արդար դատաքննության իրավունքը գործնականում, ռեալ և ոչ միայն թղթի վրա պաշտպանելու համար»,- իր բողոքում մասնավորապես նշեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Նրա կարծիքով, այս գործով որոշումը կայացնելիս, որը բողոքարկվում է դատախազների կողմից, Քրեական դատավարության օրենսգրքի որոշ նորմեր ուղղակիորեն հակասության մեջ են մտնում վերոնշյալ իրավունքի հետ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն, անդրադառնալով դատախազների կողմից ՍԴ որոշումը քննադատելուն, նկատեց՝ դա անթույլատրելի է։

«Գտնում եմ, որ դա անթույլատրելի է, քանի որ ՍԴ որոշումը վերջնական է, կայացված է բարձրագույն մարմնի կողմից, ցանկացած մարդ, անհատ կարող է կարծիք հայտնել դրա մասին, բայց ՀՀ անունից հանդես եկող ոչ մեկ իրավունք չունի հատկապես պաշտոնապես քննադատել այդ որոշումը, հակառակ դեպքում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը քննադատում է Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող դատարանին»,- ասաց Ալումյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ դատախազն իր միջնորդության հիմնավորումներում հիշատակում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է արդար դատաքննությանը, ապա Ալումյանն ընդգծեց, որ այդ հոդվածը չի վերաբերում դատախազներին։

«Կոնվենցիան կոչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»,- հիշեցրեց Ալումյանը։

Ավելին, նա նկատեց, գուցե այդտեղ նստածների համար նորություն կլինի, բայց կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի վերաբերում տուժողներին, ասածը հիմնավորելու համար մեջբերեց.

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։ 

Ալումյանի խոսքով, իր ասածը կհաստատեին, եթե դահլիճում նստած լինեին Վահե Գրիգորյանը, որ հիմա ՍԴ անդամ է, ինչպես նաև Տիգրան Եգորյանը, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժողներից մեկի փաստաբանն էր։

Մինչ Ալումյանը ելույթ էր ունենում, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն անընդհատ տեղից միջամտում էր նրա խոսքին, չնայած դատավորի՝ լռելու հորդորներին, Սաֆարյանը չլռեց։ Արդյունքում նկատողություն ստացավ։

«Տիկին Սաֆարյան, Ձեզ նկատողություն է հայտարարվում»,- ասաց նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը։

«Նկատողություն հայտարարեք, թող ինչ ուզում են անեն»,- արձագանքեց Սաֆարյանը։

«Հայտարարել եմ, արձանագրվեց դա»,- նշեց դատավորը։

Քանի որ մեղադրող կողմը միջնորդությունը գրավոր չտրամադրեց պաշտպանական կողմին, պաշտպանները դատարանից խնդրեցին արձանագրությունը, որպեսզի ողջ ծավալով ծանոթանան ու արդյունավետ կերպով ներկայացնեն իրենց խոսքը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}