Մշակույթ 20:21 30/06/2021 Հայաստան

Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում

Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) բացվեց «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայաստանի պատմության թանգարանը:

Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը: Հավաքածուն հնարավորություն է տալիս  հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ տևական դադարից հետո կրկին ներկայանում են ցուցահանդեսով՝  հանրությանը հնարավորություն ընձեռելով ծանոթանալ թանգարանի արժեքավոր հավաքածուներից մի ընտրանու։

«Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 400 հազար ազգային նշանակություն հավաքածու ունի։ Այս ընթացքում մենք առցանց ենք աշխատել, տարբեր ծրագրեր իրականացրել ու  հասկացանք, որ հանրությանը հետաքրքրում է տարազը, արխիվային լուսանկաները, որոնք կապված են  ավանդական ինքնության հետ։

Այս առումով մեր ընտրությունը կանգնեց հենց ավանդական տարազի ցուցադրության վրա որպես մի դրվագ մեր ինքնության և որոշեցինք հնարավորինս տարբեր շերտերով, կողմերով ներկայացնել այդ հավաքածուները»,- ասաց նա։

Դ. Պողոսյանի ներկայացմամբ, կան նաև որոշ նյութեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում.  «Ունենք մի անկյուն, լրիվ նոր ձեռքբերում է։ Ոչ թե նոր ոճի տարազ է, այլ ավանդական տարազ է, ստացել ենք կրողից, կրողի պատմությունն է այնտեղ ներկայացված»։  

Ցուցադրությունում փորձ է արվել վերանայել հայկական տարազի գաղափարային կողմերը՝ դիտարկելով դրանք մշակութաբանական և քաղաքական դիրքերից։ Ավանդական հագուստի ձևաչափերի, պատկերագրությունների և կառուցվածքների համեմատական ներկայացումն այստեղ հնարավորություն է ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայկական համայնքների  ներքին հարաբերությունները ձևավորող արժեհամակարգերի մասին։ Ուստի ցուցահանդեսում շեշտադրված են ոչ միայն աշխարհագրական տարբեր շրջանների տարազային ընդհանրություններն ու օրինաչափությունները, այլևս դրանք «հակասություններն» ու զանազանությունները։

«Նախկին մշտական ցուցադրության մեջ հատկապես ներկայացված էին կանացի շքեղ տարազները։ Որոշեցինք այստեղ ներկայացնել նաև առօրյա, տղամարդու, մանկական հագուստներ։ Փորձել ենք համադրել նաև առօրյա հագուստը և շքեղ, տոնական հագուստը, բարձր խավի, եվրոպական ազդեցության հագուստը և գեղջկական հագուստ, որոնք պատրաստվել են ավանդական եղանակներով»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 140 տարազ։ Մեկ ամիս շարունակ  բացի ցուցադրությունից, Դ. Պողոսյանի խոսքով, իրականացվելու են կրթական ծրագրեր, դասախոսություններ, ժամանակ առ ժամանակ տարազները փոփոխվելու են, լինելու են դասախոսություններ, քննարկումներ, որոնց միջոցով ի ցույց են հանելու այն տարազները, որոնք այստեղ տեղ չեն գտել։

Ցուցահանդեսի հովանավորն է Կոնվերս Բանկը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին, Կոնվերս Բանկի տնօրինությանը  գեղեցիկ հուշարձան շենքն իրենց տրամադրելու և այս հավաքածուն արժևորելու համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:45
Իրանը Ռուսաստանի հետ տեղեկատվական անվտանգության ոլորտi համաձայնագիր է նախապատրաստում
Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
11:32
Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու խաբեությամբ տիրանում են իշխանությանը.Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ ու...
Աղբյուր` Panorama.am
11:14
Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի ուղերձ  է հրապարակել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
10:39
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վայոց Ձորում գործարկվելու են էլեկտրական շչակները, խնդրում ենք չանհանգստանալ.Փրկարար ծառայություն
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան.Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը գրում է: Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում...
Աղբյուր` Panorama.am
00:18
ՔՊ-ի գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024 թ. փետրվարից դուրս կգան կուսակցությունից: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
23:58
Ինչու գերիների փոխանակություն սկսվեց. Քաղաքագետ
«Ալիևը հիմա ակցանի մեջ է՝ մի կողմից Ռուսաստանի ու Իրանի, մյուս կողմից ԱՄՆ-ի միջև և փորձում է ժամանակ շահել»
Աղբյուր` Panorama.am
22:00
Կարմիրբերետավորը բռունցքով հարվածներ է հասցրել մեր ընկերներից մեկի գլխին. «Զանգ»
Հրապարակել են նրա լուսանկարն ու խնդրում են նրան ճանաչող մարդկանց գրել
Աղբյուր` Panorama.am
21:23
ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա
Աբրահամ Բալաբանյանը 2022թ. օգոստոսի 14-ին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին
Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են դիմակավորված տղամարդիկ պատժում Երևանում լկտի պահվածք ցուցաբերած ռուսներին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
20:58
Փաշինյանն Իջևանում նիստ է անցկացրել
Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Թիվ 122 դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուքը վերածվել է ծնողների ծեծկռտուքի. Երկու մարդ հիվանդանոցում է
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի,...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո»
Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Աղբյուր` Panorama.am
20:28
Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել
Մաշտոցի քննչական բաժնում իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը վիրահատվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ»...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ձախ Հարութը հրապարակել է կողակցի հետ լուսանկար
Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, ով հայտնի է  Ձախ Հարութ բեմական անունով, լուսանկար է հրապարակել իր նոր կողակցի հետ կից գրելով՝...
Աղբյուր` Panorama.am
19:45
Միխայիլ Պիոտրովսկին խոսել է իրավահաջորդի պատրաստման մասին
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով ղեկավարում է թանգարանը ավելի քան 30 տարի, RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն...
Աղբյուր` Panorama.am
19:30
Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն բրնձի դաշտ, որը մոտ 5300-5500 տարեկան է։ Այս մասին հայտնում է news.cn...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վթար՝ վառելիքի արտահոսքով, կան տուժածներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆինլանդիայում նոր հսկա խավարասերներ են նկատել
Ֆինլանդիայում հայտնվել է հսկայական խավարասերների նոր տեսակ, որը նախկինում երկրում երբևէ չէր եղել։ Այս մասին հայտնում է YLE-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դեկտեմբերի 9-14-ը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:37
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արևմուտքը դադարեցնի զենք փոխանցել Կիևին և Կիևն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ, պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. Քաղաքագետ
Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը»...
Աղբյուր` Panorama.am
18:20
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր...
Աղբյուր` Panorama.am
18:06
Երևանում խուլիգանական վարք դրսևորած ՌԴ քաղաքացին հաղորդել է՝ դիմակավորված անձինք նվաստացրել են իրեն, կտրել մազերը և ներկ լցրել գլխին
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 2 ռուս քաղաքացիների մասին, ովքեր  Երևանում խուլիգանական վարք են դրսևորել. «2023թ․...
Աղբյուր` Panorama.am
17:56
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը
ԱՄՆ-ում մահացել է հայտնի պարուսույց, պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը։ Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:45
Տարբեր մարզատեսակների համար իդեալական ժամանակը
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի Մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան նշել է...
Աղբյուր` Panorama.am
17:36
ՔԿ-ն՝ քննչական բաժնում հնչած կրակոցի մասին
2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}