44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, Արցախից 83 անձ համարվում է անհետ կորած. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Տվյալները հրապարակել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։
Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին իրենց մոտ առկա չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
Հարակից հրապարակումներ`
- Հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան․ Modern Diplomacy
- Արցախի ՄԻՊ-ը ճշտում է ադրբեջանցիների կողմից Տող գյուղի բնակչի գլխատման լուրը
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի կողմից վնասվել են Արցախի դպրոցների 27-28 տոկոսը
- Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանցիները գլխատել են հայ զինծառայողին, սպանված նկարը տեղադրել նրա էջում
- Արցախի Մարտունու շրջանում քաղաքացիական երկու անձ է զոհվել՝ կին ու երեխա
- Ադրբեջանի հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. ՄԻՊ