Քրիստոս Յակումոպուլոսին են ներկայացվել Ադրբեջանի ապակառուցողականության ցցուն օրինակներ
«Ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը և ուղիղ հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին»,- Սանկտ Պետերբուրգում ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ հանդիպմանն ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Գլխացոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Ա. Դավթյանը նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը և հումանիտար բնույթի հարցերի ամբողջական և անկեղծ լուծումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության երաշխիք:
Որպես ապակառուցողականության ցցուն օրինակ՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների կազմակերպման մասին՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով:
Արթուր Դավթյանը ներկայացրել է նաև հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:
Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել խնդրո առարկայի վերաբերյալ անհրաժեշտաբար իրականացնել տեղեկատվության փոխանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ