Իրավունք 13:46 17/07/2021 Հայաստան

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ կրակոցների գործը փորձում են կոծկե՞լ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. 

«Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Գորիսում կրակոցներ են հնչել։ Մամուլը գրեց, որ իրար վրա են կրակել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը եւ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենը։ Կրակոցների հետեւանքով ծանր վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներորդին եւ Կարեն Պողոսյանի ընկերը։

Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում։ Քննչական կոմիտեն ընդամենը մեկ հաղորդագրություն է տարածել, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն եւ այլն։

Ու ոչ մի խոսք կասկածվող անձանց, բերման ենթարկվածների, ձերբակալվածների ու հարցաքննվածների մասին։ Նրանց դեռ չեն գտել։ Ամբողջ մամուլը օրեր շարունակ գրում էր, որ կրակել է գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ իրավապահները փնտրում են, փնտրում ու չեն գտնում։ Ակնհայտ է, որ գործը փորձում են կոծկել եւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ջրից չոր դուրս բերել։ Իսկ թե ովքեր են կրակել Կարենի ընկերոջ ու նախկին մարզպետի աներորդու վրա, ոչ ոքի հայտնի չէ։

Ստացվում է՝ պատմությունը կրկնվում է․ նախկինում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ու նրա որդին էին տեռորի ենթարկում մարզն ու բռնություններ գործադրում մարդկանց նկատմամբ՝ անպատիժ մնալով, հիմա՝ Մելոն ու իր տղան, եւ պարզվում է, որ ոչ ոք ոչինչ չի տեսել, անգամ տուժողները հրաժարվում են ցուցմունք տալուց, իսկ իրավապահներն օրերով փնտրում՝ «չեն գտնում» հանցագործներին։ Ավելի ճիշտ՝ ոչ էլ փնտրում են, որ գտնեն։

Քննչական կոմիտեի խոսնակ, նախկինում սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանը մեզ հետ զրույցում մի քիչ տարօրինակ մեկնաբանություններ տվեց կատարվածին։ Երբ հարցրինք՝ տուժողներից բացի ուրիշ մարդիկ կա՞ն, որոնք ձերբակալվել են կամ կասկածվում են, հարցաքննվել են, ասաց․ «Ոչ, ոչ։ Ուրեմն երկու տուժողները՝ Հարություն Վարդանյան, Մելիք Վարդանյան, իրենք հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են ուզում, չգիտեմ՝ ինչի համար, եւ քննիչները ոստիկանների հետ միասին լայնածավալ քննչական եւ հետախուզական աշխատանքներ են տանում՝ դեպքի մանրամասները ճշտելու համար»։

Դիտարկմանը, թե մամուլում գրվել է՝ ով ում վրա է կրակել, Թադեւոսյանն այսպես արձագանքեց․ «Դե, մամուլում գրվածները գուցե ենթադրություններ են, ես չգիտեմ։ Մենք մինչեւ չունենանք պաշտոնական ինֆորմացիա, ես չեմ կարող ոչ մի բան, ըստ Ձեր եզրակացության, ասել»։

Հիշեցրինք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ նույն Քննչական կոմիտեն, դատախազությունը, երբ իրենց հարմար է, ընդունում են որպես հիմք եւ ընթացք են տալիս։ Բացի այդ՝ չեն հավանում մամուլի հետաքննությունները, թող իրենք հետաքննեն ու պարզեն իրականությունը։ «Եղբայր, նայեք, ես հիմա տալիս եմ էն տեղեկանքը, որն ինձ տալիս է Քննչական վարչությունը՝ Սյունիքի մարզում։ Իրենք ուղարկել են ինձ տեղեկանք, եւ տեղեկանքում ինչ կա, ես ասում եմ, հրապարակում եմ։ Ես էլ շատ բան լսեցի, շատ բան գիտեմ․․․ բայց ես ավել բան չեմ կարող հրապարակել»,- ասաց նա։

Այսինքն՝ քննիչները դեռ չե՞ն կարողացել պարզել, թե ով է կրակել այդ մարդկանց վրա, կամ գուցե իրենք են կրակել։ Թադեւոսյանն ասաց․ «Ոչ, ամենայն հավանականությամբ, էդ ինֆորմացիան պիտի տան տուժողները, իսկ տուժողներն էսօր հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են պահանջել, հիմա տեսնենք՝ փաստաբանի ներկայությամբ նրանք ինչ կասեն»։ Այսինքն՝ եթե տուժողները ցուցմունք չտան, գործը կփակվի՞, քննիչները չեն կարողանա այլեւս բացահայտել՝ ով ում վրա է կրակել։

«Էդ դեպքում քննիչները գուցե ուրիշ աշխատանքով կարողանան արդեն պարզել, չգիտեմ։ Հիմա լայնածավալ քննչական, հետախուզական աշխատանքներ են իրականացվում, բնականաբար՝ հույսը չեն դնի երկու տուժողի վրա, որոնք հրաժարվում են ցուցմունք տալուց, չգիտեմ։ Կգա մի ժամանակ, որ նրանք էլ անպայման կհարցաքննվեն կամ կհրաժարվեն։ Ցուցմունք չտալու համար էլ, արդեն, տեսնենք ինչ կլինի»,- մեկնաբանեց Քննչական կոմիտեի խոսնակը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մոտավորապես նույն պատասխանները տվեց, ասաց, որ եթե Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ քրեական հետապնդման  մասին տեղեկություններ չկան, բնականաբար, քրեական հետապնդում այս պահին չկա։ Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ դեպքը փորձում են կոծկել, քանզի երկու հոգի կրակոցների հետեւանքով հայտնվել են հիվանդանոցում, ու իրավապահները չեն կարողանում պարզել, թե ով է կրակել, դատախազի խորհրդականն ասաց․ «Չէ, դա չի նշանակում, որ դեպքը կոծկվում է, դա նշանակում է, որ նախաքննություն է իրականացվում, ապացույցներ են ձեռք բերվում, ամբողջացվում, որի հիման վրա նոր քրեական հետապնդման հետ կապված հարցը կլուծվի»։ 

Իսկ Սյունիքի համայնքապետերին ձերբակալելու և կալանավորելու համար այսքան ժամանակ չպահանջվեց, ոչ էլ հիմքերի հետևից ընկան»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}