Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։ Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է փաստաթղթում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից
- Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը