Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը գրում է.
«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է. «քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:
Թշնամու ուղից կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է. «մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:
Հասկանում ե՞ք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցում ե՞ք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:
Չգիտեմ, այս ֆենոմենը նոր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:
Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան․ Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն, ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան
- Երասխի մոտ Հայաստանի պետական սահմանը հսկող սահմանապահները տեղեկացված չէին «ապագա կա ապագա» ծրագրից․ Ղազինյան
- Արթուր Ղազինյան. «Ապագա կա ապագա» ծրագրի շրջանակներում Սյունիքում տեղի է ունենում «կոլցո» օպերացիա
- Գեներալ Գրիգորի Խաչատուրովին պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար. Ղազինյան
- Պողպատը սրան է վերաբերվում՝ ստացել եմ այդ մանդատը և իրավունք ունեմ մաս-մաս հանձնել Հայաստանը. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին