ՀՀ ԶՈւ զինծառայողի և վարորդի որոնումները դեռ արդյունք չեն տվել
Հուլիսի 14-ից մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։
«Որոնողա-փրկարարարան աշխատանքներն առաջին օրվանից սկսվել են ու մինչ այս պահն էլ շարունակվում են այդ թվում նաև ռուս գործընկերների միջնորդությամբ»,- Panorama.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ քննարկվում էր Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Նրանք եղել են առանց զենքի։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ գիշերը կրակոցներ են եղել Սոթքի շրջանում, անկանոն կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատակիցները թողել են աշխատանքն ու փախել։
Պաշտպանության նախարարությունից ասացին, որ շուտով կլինի պաշտոնական հաղորդագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Աբրահամյան
- Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել, տարհանել են Սոթքի հանքավայրի աշխատակիցներին
- Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին