Գևորգ Գևորգյան. Պետք է բոլորը փողոց դուրս գան ու տուն չվերդառանան
«Իշխանազավթն այս ընտրություններում վերընտրվեց, որպեսզի աքցանի մեջ պահի բանակը»,-«Հայելի» ակումբում հայտարարեց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Նա վստահ է, որ այս իշխանության նպատակը բանակը կազմալուծելն է, որպեսզի կարողանա իրականացնել Ադրբեջանի երազանքները։
«Կոպիտ ասած, այսօր ազգադավները փորձում են կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ հանձնել Սյունիքը։ Դրա համար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ ասում է՝ չի լինելու միջանցք, ճիշտ է ասում, հայտարարության մեջ նշվում է ապաշրջափակում։ Բայց դա չի ծառայելու Հայաստանի ինքնիշխան պետությանը, դա ծառայելու է Ադրբեջանին»,-նման կարծիք հայտնեց բանախոսը։
Գ. Գևորգյանի խոսքով, Արարատի ու Տավուշի մարզերի մի քանի գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին սահմանազատման անվան տակ, ապա ստորագրվելու է «խաղաղության» պայմանագիր։
«Ասելու են, ժողովուրդ ջան, ապրելու ենք խաղաղ ու երջանիկ։ Բայց մենք գիտենք, որ ցեղասպան թուրքը, որը մեր հողում տեր ու տիրական է զգում, արդեն վտանգ է մեր ինքնիշխան պետության համար»,-ասաց նա։
Ռազմական գործիչն ընդգծում է, որ Հայաստանը փրկելու համար մի ճանապարհ կա. պետք էդիմադրական շարժում ստեղծել։
«Պետք է բոլորը փողոց դուրս գան ու տուն չվերդառանան, քանի դեռ չեն հաղթել։ Ոչ մի մանդատով, «հարգարժան վարչապետով» չես կարող իշխանազավթին չես կարող հեռացնել։ Սա քաղաքական պայքար չէ, պետք է հասկանալ մի բան, որ մենք մեզ պաշտպանելու խնդիր ունենք, սա հողի կռիվ է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ առաջնորդները ծնվում են հենց շարժումների ընթացքում ու արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- էրդողան-նիկոլ-ալիև եռյակը այժմ զբաղված է Հայաստանի վիլայեթացման աշխատանքներով. Գևորգ Գևորգյան
- Այսօր Հայաստանում ունենք այնպիսի իշխանություն, երբ Ալիևն օրենսդիր մարմինն է, իսկ Փաշինյանը՝ գործադիր. Գևորգ Գևորգյան
- Գևորգ Գևորգյան. ՀՀ իշխանությունն իր վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեց Ալիևի՝ մարտական կոչերով հանդես գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան