ՍԱՏՄ. Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի):
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի փոխանցմամբ, արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով, հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում:
Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Դանիելյան. Կաթնամթերքի շուկայում հայտնաբերվել են բազմաթիվ ու բազմաբնությ խախումներ
- Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ
- ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
- ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը