Քաղաքական 11:41 26/08/2021 Հայաստան

Կրկին ասում եմ՝ կանգ առեք. Արթուր Վանեցյան

Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ելութը սկսեց երկու սկզբունքային հարցով:

«Կառավարության ներկայացված ծրագրում լավ գաղափարաներ, ճիշտ մոտեցումներ կա՞ն: Պատասխանը շատ պարզ է՝ իհարկե կան:

Քննարկումը, թե կարող է  լինել ավելի լավ ծրագիր, մի տեսակ արհեստական է: Կարող է լինել  մի քիչ ավելի լավը, վատը, կարող է լինել այս կամ այն տարբերություններով, բայց դա էական բան չէր փոխի, որովհետև անմիջապես գալիս է երկրորդ հարցը:

Կա՞ երաշխիք, որ այս ծրագիրը կատարվելու է, դառնալու է իրականություն: Իմ կարծիքով, ոչ, չկա»,- իր հարցադրումններն ու կարծիքը ներկայացրեց Ա. Վանեցյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից Աժ-ում քննարկվումէ  կառավարության ծրագիրը: Հիմնական զեկուցողն է Նիկոլ Փաշինյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով, նման եզրահանգման հիմք է տալիս երկրում այսօր առկա մթնոլորտն ու հասարակական  տրամադրությունները, նման եզրահանգման հիմք է  տալիս գործող իշխանությունը, որ ինչքան ուժ ունի չի հասկանում:

«Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես՝ չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։
Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է, ու չեն լսում «մի՛ արա» հորդորը, հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։

Նույնը մեր մոտ է։ Ասում ես չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։

Ասում ես չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ կերպով վերաբերել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք դառնում են ինքնուրույն որևէ բան որոշելուց սարսափողներ։
Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են միայն մինչև առաջին հարվածը»,- ասաց  Ա. Վանեցյանը:

Նրա խոսքով, այն, ինչ այս օրերին կատարվում է  Հայաստանում՝ լրագրողների, պատգամավորների, համայնքապետերի, մյուսների հադեպ, վախ չունենալու արդյունք է. «Կրկնում եմ՝ վախ չունեն, քանի որ չեն հասկանում, դեռ երբեք միջազգային ծանր բանաձևերի,  վերպետական դատական ատյանների, այլ գործիքների հարվածներ չեն զգացել»:

ԱԱԾ նախկին ղեկավարն  ասաց՝ երբեք չէր մտածի, որ կրկին կասի՝ կանգ առեք. «Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի  մի նոր ու վտանգավոր ծուղակ: Այդ ծուղակի էությունը  հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և անվերապահ հաղթածի խաբկանք  հոգեբանությունը:

Իմ պարտքն է զգուշացնել, որ  հանրային տրամադրությունները  շատ ավելի խորն են, շատ ավելի ռիսկային, քան ընտրությունների  թվային արդյունքները: Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասել՝ ժողովուրդը մեզ արդեն գնահատական է տվել, մեզ է ընտրել, մեզ ներել է, մեզ  սիրել է և այլն: Զգուշացնում եմ՝ դա մեծ ծուղակ է»:

Ա. Վանեցյանն ասաց, որ կա ծանր ճնշող մի համոզմունք՝ ինչ-որ  մի շատ կարևոր բան այնպես չի գնում:

«Իսկ սխալի էությունը հետևյալն է՝ մենք չենք ուզում, չենք կարողանում, խուսափում ենք հասկանալի տեղի ունեցած աղետի ողջ խորությունը, չհասկանալ ու չընդունել կատարվածիմասշտաբները, նշանակում է՝ մեծացնել հաջորդ աղետի հավանականությունը: Մենք շատ հեշտ ենք ասում 44-օրյա պատերազմ, կարծես թե 45-րդ օրվանից կյանքը վերականգնվել է:
Մենք շատ հեշտ ենք ասում հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Շատ հեշտ ենք ասում Արցախի Հանրապետություն 75 տոկոսի կորուստ, շատ հեշտ ենք ասում անվտանգային նոր մարտահրավերներ և այլն»,- նշեց նա:

Ա. Վանեցյանի դիտարկմամբ, ամենամեծ վտանգը նրանում է, որ նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում չի եղել խորքային քննարկում և խորքային ըմբռնում տեղի ունեցածի  ծավալների, պատմական նշանակության վերաբերյալ:

«Մեր երկրի, ժողովրդի կյանքում տեղի են ունեցել պատմական աղետալի փոփոխություններ, ծառացել են նոր, սուր մարտահրավերներ: Շատ բան է փոխվել ու դրանց դիմակայելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է հասկանալ կատարվածի մասշտաբները, սառը հաշվարկել  առաջիկա ռիսկերը, գրագետ քայլերով գնալ դեպի ջարդված պետականության վերականգնում:

Մնացածը, կներեք, ժամավաճառություն է, ինչն էլ հենց կազմում է  այս ծրագրի մեծ մասը: Այսօր Հայաստանն ունի մեկ հիմնական խնդիր՝ ապահովել մեր և Արցախի անվտանգությունը, մեր պետության ու  ժողովրդի բոլոր ռեսուրսները պետք է դրվեն այս խնդրի լուծմանը: Դա պետք է արվի բոլոր միջոցներով՝ դաշնակիների, հակառակորդի հետ բանակցությունների միջոցով, Զինուժի,  համագործակցության, նոր գաղափարների միջոցով: Բայց թիվ մեկ խնդիրը սա է ու մենք սա պետք է լուծենք:

Մենք չպետք է վախենանք միջազգային հանրության հետ նոր գաղափարներով խոսելուց, դաշնակիցների հետ նոր  գաղափարներ քննարկելուց, մենք չպետք է վախենանք ոչ բարյացկամ հարևանների հետ դժվար խոսակցությունից ու նաև ոչ ասելուց:

Ընդհանրապես, մենք չպետք է վախենանքն, բայց ոչ թե չվախենանք չհասկանալու պատճառով»,- ասաց Ա. Վանեցյանը:

Նա նշեց, որ երեք հարց էր ձևակերպել՝ ակնկալելով հիմնական զեկուցողի պատասխանները լսել, սակայն ժամանակի սղության պատճառով հարցերը կփոխանցի գրավոր:

Ելույթի եզրափակիչ մասում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Վստահ եմ ու համոզված, որ առաջիկա տարիների համար չափազանց կարևոր  խնդիր է հայկական աշխարհի միասնականության վերականգնումը: Նոյեմբերի 9-ին ձեր ստորագրած  ամոթալի փաստաթուղթը  մեծ փլուզումներ է առաջացրել հայկական աշխարհում: Արցախը միշտ եղել է  մեր միասնականության և ազգային ինքնագիտակցության առանցքներից մեկը:

Հասկանում եմ՝ շատ դժվար է համախմբվել պարտության և կորստի շուրջ: Այսօր Արցախն իրեն լքված է  զգում, Սփյուռքը՝  օտարված, Հայաստանը՝ մոլորված: Չկան այն առանցքները, գաղափարական ու ազգային  նպատակները, որոնք դարձյալ մեզ  կդարձնեն եռամիասնություն, կդարձնեն ուժեղ, միասնական ազգ, կվերականգնեն մեր ազգային  արժանապատվությունը: Այստեղ պետք է գրագետ, դժվար ու համառ աշխատանք ու այդ դեպքում մենք անպայման կունենանք հաջողություն:

Ինչու եմ սա այսքան կարևորում, որովհետև հենց որ մենք կարողանանք վերականգնել մեր եռամասնությունը, ազգային միասնականությունը և արժանապատվությունը, շատ ավելի հեշտ կկարողանանք բանակցել մեր դաշնակիցների հետ ու  շատ ավելի հեշտ կկարողանանք  խաղաղություն հաստատել մեր անմիջական հարևանների հետ: Իսկ  դա պետք է սկսել հասարակական  համերաշխություն ապահովելով: Մի բան, որ գործող  իշխանությունը վերջին երկու օրերին հաջողությամբ տապալեցին այս դահլիճում»:

Արթուր Վանեցյանը երկու խորհուրդ տվեց.

«Կանանց վրա պետք չէ զորք ուղարկել, ընդհանրապես պետք չէ պառլամենտում  զորքով հարցեր լուծել: Դա մի  օր կհանգեցնի՝ «պահակախումբը հոգնել է, քնել է ուզում» հայտնի պատմական ձևակերպմանը: Կամ եթե ուզում եք, ձեր գործն է, շարունակեք նույն  ոգով: Չէ որ դուք անվախ եք, երևի որովհետև չեք հասկանում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}