Քաղաքական 10:48 01/09/2021 Հայաստան

Ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց դահլիճում, մեծ բավականությամբ, հետևում էր իր խուլիգանախմբի արարքին. Խամոյան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

««Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նախօրեին հրավիրվել են ՀՔԾ՝ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով բացատրություն տալու։ Մասնավորապես, իրավապահ մարմիններին են ներկայացել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանն ու Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ Ագնեսա Խամոյանը, որը մոտիկից նկարել է ծեծկռտուքի դրվագները։ Առաջիկայում թերեւս այլ պատգամավորներ էլ կհրավիրվեն։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց, որ իշխանականները «մեղմ» են վերաբերվում ընդդիմությանը, «ուսապարկերի» թիմն անցավ գրոհի։ Նախ, օգոստոսի 25-ի նիստում միջադեպ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե բոլոր այն Պնախարարները, որոնց պաշտոնավարման տարիներին մարդիկ փողով ազատվել են ծառայությունից, դավաճան են, ապա գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմեց «արա»-ով։ Օհանյանի նյարդերը տեղի  տվեցին, եւ նա շիշ նետեց Սարգսյանի ուղղությամբ, ինչից վայրկյաններ հետո խորհրդարանի դահլիճում թռչող շշերի հրավառություն էր, բոլորը բոլորի վրա շիշ էին նետում, սկսվեց քաշքշուկ, որն անվտանգության աշխատակիցների միջամտությամբ հանդարտվեց, սակայն չմարսված այս միջադեպն ավելի ուշ ծեծկռտուքի վերածվեց։

Մասնավորապես, Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նրան դիմեց «արա»-ով, ինչին Վահե Հակոբյանը պատասխանեց՝ արա-ն դու ես, այ տվար, եւ իշխանական պատգամավորներն անցան հարձակման՝ խմբով շարժվեցին դեպի ամբիոնը։ Առաջինը Վահե Հակոբյանին ոտքով հարվածեց Ալեքսանյանը, ապա զանգվածային ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ կոնկրետ թիրախների էին ծեծում։ Խորհրդարանական այս մարտաֆիլմն աշխարհի շատ լրատվամիջոցներով հեռարձակվեց, եւ յուրաքանչյուրը կարող է դետալ առ դետալ նայել ու պարզել, թե ովքեր են մասնակիցները, ով է հարձակվել, ով պաշտպանվել, ով է սեռական հայհոյանքներ տվել։ 

Ապա դատախազությունը հայտարարեց, որ ուսումնասիրում է այս միջադեպը, եւ ՀՔԾ-ն սկսեց նյութեր նախապատրաստել։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորները, թերեւս, բացառությամբ Գեղամ Նազարյանի, քննիչների հետ երկխոսության մեջ չեն մտել, խոսել են ընդհանուր, անուններ չեն տվել, բոլորը կազմակերպված եւ միանման ցուցմունքներ են տվել, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական մեծամասնության կողմից կազմակերպված, ծրագրված խուլիգանություն էր՝ ընդդիմությանը լռեցնելու համար, կան տեսաձայնագրություններ, ուստի քննիչներն իրենք կարող են նայել եւ հետեւություններ անել՝ առանց իրենց մասնակցության։ Միայն Գեղամ Նազարյանը պատմել է, որ ծեծկռտուքը սկսվելուն պես մտնելով նիստերի դահլիճ, տեսել է, թե ինչպես են չորս-հինգ ՔՊ-ական հարվածներ հասցնում Արթուր Ղազինյանի մարմնի տարբեր հատվածներին։ Նա նշել է, որ նրանց մեջ է եղել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Երբ ինքը փորձել է օգնել Ղազինյանին, այդ ժամանակ էլ ուղիղ հարված է ստացել աչքին, որից անմիջապես հետո մի որոշ ժամանակով կորցրել է տեսողությունը:

Իսկ Ագնեսա Խամոյանը, մեր տեղեկություններով, գլխավոր հերոսների անունների շարք է թվարկել, նշել է Փաշինյանի քավորի եղբորը՝ Վահե Ղալումյանին, աներձագ Հրաչ Հակոբյանին, բանակից ինքնավնասումով ազատված նորատուսցի Նարեկ Գրիգորյանին, Մաթևոս Ասատրյանին, Վահագն Ալեքսանյանին և այլոց։ Խամոյանը նաև երկու տեսաձայնագրություն է տրամադրել քննիչներին, որոնք արել է անձամբ, բայց չի հրապարակել։ Դրանցում մոտիկից մանրամասն երեւում է, թե ով ում է հարվածում։ Շեշտել է իշխանականների կողմից հնչած սեռական հայհոյանքների փաստը և ասել, որ գործ ունեն կազմակերպված խուլիգանության  հետ։ Տեսանյութերում երևում է, թե, օրինակ, ինչպես է նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը կանանց ներկայությամբ Վահե Հակոբյանին ասում․ «Մատդ կկոխեմ․․․»։

Խամոյանն ասել է, որ, իր կարծիքով, կատարվածի կազմակերպիչն էլ է հայտնի, նա դահլիճում նստած հետևում էր այդ ամենին։ Խոսքը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի մասին է։ Ինչպես նաև ուշադրություն է հրավիրել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների վրա՝ ասելով, որ բազում տեսանյութեր կան, որոնցում պարզ երևում է, թե ինչպես նա չի թողնում, որ անվտանգության աշխատակիցները ծեծկռտուքը սկսվելուն պես դահլիճ մտնեն և րոպե առաջ կանխեն բախումը, իսկ դահլիճ մտնող աշխատակիցներին նա ձեռքով դուրս է հրավիրում և թողնում, որ իշխանական պատգամավորները թվային առավելությունից օգտվելով՝ ծեծեն ընդդիմադիրներին։

Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 25-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթից հետո, նախապես ծրագրված, լավ մշակված եւ կազմակերպված խուլիգանություն էր՝ Նիկոլ Փաշինյանի քավորությամբ։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են ոհմակով հարձակվում մեր խմբակցության՝ կոնկրետ ընտրված պատգամավորների վրա։ Կադրերից պարզ երևում է, որ անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ղեկավարի ցուցումով, հատուկ ուշ են միջամտում ծեծկռտուքին։ Եվ այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հենց դահլիճում, մեծ բավականությամբ, հետևում էր իր խուլիգանախմբի արարքին։ Ամենևին չափազանցություն չէ, եթե ասեմ, որ սա ահաբեկչության փորձ էր»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
08:58
Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
Գիշերվա ընթացքում Երևանում գործող մի քանի թատրոնների դռներին փակցվել են գրություններ՝ թատրոնի ներկայացուցիչներին հիշեցնելով, որ մեծերն այս...
Աղբյուր` Panorama.am
08:53
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:49
Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ»...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ կապված Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Նիկոլի բախտ, մայիսի 1-ը ոչ աշխատանքային է
«Հրապարակ»-ը գրում է. «Այս շաբաթ ԱԺ կայցելեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԿԸՀ նախագահը, ՀՌՀ...
Աղբյուր` Panorama.am
08:35
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը օրերս...
Աղբյուր` Panorama.am
08:30
«Հրապարակ». «Մեղրիի համայնքապետարանը» էջը մեկ էլ կարող է դառնալ «Մեղրի մոլ» ու վարտիքներ գովազդել
«Հրապարակ»-ը գրում է. «Պետական և համայնքային մարմինները ֆեյսբուքյան էջեր են պահում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում,...
Աղբյուր` Panorama.am
08:25
Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ»-ի տեղեկություներով պայքարին միացած պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության փորձեր
«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
08:10
Երկրի գլխավոր հեղափոխականը ձեզ... մեզ խորհուրդ է տալիս
Մինչ քպ առաջնորդը քեռու շոկոլադը կերածի համառությամբ կործանում է Հայաստանը, մինչ մարդիկ անզորության անդունդն են գլորվում ու հույսով բռնվում են...
Աղբյուր` Panorama.am
07:59
Ապրիլի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
11:15 30/04/2024

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}