Մեր համբերությունը նվազում է․ Բայդենը հրահանգել է պետծառայողներին և մեծ ընկերությունների աշխատակիցներին պատվաստվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին։ Նախագահի հրամանի համաձայն, բոլոր դաշնային ծառայողները, բժշկական անձնակազմը, խոշոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր կլինեն պատվաստվել: Ըստ Բայդենի, այս պահանջը կազդի մոտ 100 միլիոն ամերիկացիների վրա, որը երկրում աշխատող քաղաքացիների երկու երրորդն է: Հայտնում է CNN-ը:
«Մենք համբերատար ենք եղել, բայց մեր համբերությունը նվազում է, և ձեր մերժումը մեզ բոլորիս համար գին է ունեցել», - ասել է Բայդենը՝ տոնը կարծրացնելով այն ամերիկացիների նկատմամբ, ովքեր դեռևս հրաժարվում են պատվաստանյութ ստանալուց՝ չնայած նրանց անվտանգության բազմաթիվ ապացույցներին և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից Pfizer-BioNTech Covid-19 պատվաստանյութի ամբողջական հավանությանը:
Բայդենն ասել է, որ պատվաստված Ամերիկան «հիասթափված» է այն 80 միլիոն մարդկանցից, ովքեր չեն ստացել պատվաստում և նպաստում են վիրուսի տարածմանը:
Բացի այդ, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտին հանձնարարվել է պարտավորեցնել 100 և ավելի աշխատատեղ ունեցող ընկերություններին պատվաստել բոլոր աշխատակիցներին: Միևնույն ժամանակ, ի տարբերություն պետական պաշտոնյաների, պատվաստումը կարելի է փոխարինել շաբաթական ՊՇՌ թեստերով: Ձեռնարկության պահանջներին չհամապատասխանելը կարող է տուգանվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակին ասել էր, որ դաշնային կառավարության աշխատակիցները կարող են ազատվել աշխատանքից՝ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուց հրաժարվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բուժաշխատողները հայց են ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Հունաստանի՝ պարտադիր պատվաստման հարկադրանքի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ