ԿԲ. Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.9 մլրդ դրամ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ սեպտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,176,751 ԱՄՆ դոլար 491.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99,656,897 ԱՄՆ դոլար 494.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 494.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,088,858 եվրո 581.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,349,239 եվրո 587.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,874,742,569 ՌԴ ռուբլի 6.71
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,374,387,824 ՌԴ ռուբլի 6.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 23.1 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերավերյալ
- ԿԲ. Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 112.612. 186 ԱՄՆ դոլար
- ԿԲ. Հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 98մլն 72 հազար ԱՄՆ դոլար
- ԿԲ. 0.5 տոկոսային կետով բարձրացվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է ավելի քան 107 մլն ԱՄՆ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին