ՌԴ-ում ձերբակալել են նռնակով զինված տղամարդու
ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքում արտակարգ ծառայությունների աշխատակիցները կանչով մեկնել են տներից մեկը, որտեղ անհայտ տղամարդը սպառնում էր նռնակով պայթյուն իրականացնել: Այս մասին գրում է «life.ru»-ն։
Ոստիկանություն է դիմել կասկածյալի կինը: Վերջինս մեկնաբանել է, որ ամուսինը, որը «նախկին աֆղանցի է», իրեն ադեկվատ չի պահում, բռնել է նռնակն ու ասում է. «միասին կպայթենք»:
Կնոջը հաջողվել է փախչել տանից, իսկ ամուսնու հետ սկսել են բանակցություններ վարել: Այնուհետև նրան հաջողվել է ձերբակալել: Նախնական տվյալներով՝ նրան տանում են հարցաքննության, կատարվածի պատճառները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան