Օրվա խորհրդից ելնելով՝ հիմա չեմ խոսի. Արմեն Գրիգորյան
44-օրյա պատերազմի առաջին տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելում բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք խուսափում են պատասխանել լրագրողների հարցերին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցին Թուրքիայի հետ հարաբերությունների, Փաշինյանի ու Էրդողանի կողմից դրական ազդակների փոխանակման մասին, ասաց. «Օրվա խորհրդից ելնելով՝ հիմա չեմ խոսի»։
«Եռաբլուր» է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին