Ալեն Ղուլյան. Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը հաջողությամբ գրոհում է, դիմացն էլ պաշտպանական որևէ «բնագիծ» չկա
Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը գրում է.
«Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա։
Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, «արծրունիզմ» էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել...
Հասարակությունը նորից նույն տեղեկատվական վակուումի մեջ է հայտնվել։ Ու սա այն դեպքում, երբ գործողությունները միայն մեկ ( երկու, կամ երեք.. կապ չունի) ուղղություններում են իրականացվել։ Իսկ եթե վաղը լայնամասշտաբ գործողություններ սկսվեն ու հետն էլ բլոկադայի մեջ հայտնվենք։
Ի դեպ` ՊԲ-ն որ ասում է «միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է» դա միայն սահմանային գոտուն է վերաբերվում.. Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը հաջողությամբ գրոհում է, դիմացն էլ պաշտպանական որևէ «բնագիծ» չկա։
Հ.Գ. Երկիրը պետհամարանիշներ ներկելով, սպաներին կանաչ գույնի համազգեստ հագցնելով կամ էլ ուսադիրների տեղը փոխելով չեն պահում.. Սթափվեք»։
Հարակից հրապարակումներ`
- Հունան Հակոբյան. Սեպտեմբերի 21-ի միջոցառման համար ծախսված գումարներով հնարավոր էր կահավորել ողջ առաջնագիծը
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հենց այսօր մեր ԶՈՒ ոչնչացված վրանի տեղում պետք է սկսի խրամատ փորել
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ