Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվողը պատրաստվում է հացադուլ անել. «Ժողովուրդ»
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում:
Իսրայել Սարգսյանի մայրը՝ Անժելա Բեգինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում:
«Սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը: Անժելա Բեգինյանի խոսքերով՝դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չունի: Ըստ տիկնոջ՝ շուտով դատավարության մեկ տարին կլրանա, սակայն գործընթացն այդպես էլ չի թևակոխում ապացույցների հետազոտման փուլ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ