Էրդողան. Աշխարհի ճակատագիրը չպետք է որոշեն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «Մի բուռ» երկրների ողորմածությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը:
Խոսելով գլոբալ համակարգում առկա անհավասարությունների մասին՝ Էրդողանն ընդգծեց, որ «աշխարհը հինգից ավելին է», այսինքն՝ հինգ երկրները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ(Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Անգլիա), որոնք կառուցի անդամները դարձան որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ:
«Մարդկության ճակատագիրը չի կարող թողնվել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը»,-ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում՝ այդ երկիր կատարած այցի շրջանակներում:
«Այն դեպքում երբ աշխարհը և մեր կյանքի գրեթե բոլորը ոլորտները փոխվում են, դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները հիմնարար վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը»,-հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին