Նեպալում ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը անհետ կորել են: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով APB Live-ին:
«Երկրի 77 շրջաններից 19-ը խիստ տուժել են հեղեղումներից և սողանքներից, ինչի հետևանքով առնվազն 31 մարդ զոհվել է, 43-ը անհետ կորել են, 500-ից ավելի մարդիկ ստիպված են եղել վերջին 24 ժամվա ընթացքում լքել իրենց տները»,- հայտնում է հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով, որոնողա-փրկարարական աշխատանքները դժվար են ընթանում, քանի որ երկրի տարբեր շրջաններում շարունակվում են սողանքները: Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է Նեպալի բանակը ոստիկանությունը և ոստիկանության զինված ուժերի օգնության և փրկարարական աշխատանքների համար:
Ջրհեղեղը ազդել է օդանավակայանների աշխատանքի վրա։ Չորեքշաբթի, եղանակային պայմանների պատճառով, Կատմանդու օդանավակայանը հաղորդել է տեղական ավիաընկերությունների ավելի քան 100 չվերթների հետաձգման կամ չեղարկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների ու սողանքների զոհ է դարձել գրեթե 50 մարդ
- Չինաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղ է տեղի ունեցել
- ԱՄՆ նախագահ Բայդենը արտակարգ իրավիճակ է հայտարարել ջրհեղեղից տուժած նահանգներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին