Իրավունք 17:09 26/10/2021 Հայաստան

Հայկ Ալումյան. Ինչո՞ւ է պետք դատավարությունը մտցնել այսպիսի փակուղի

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը։  

Այսօր նիստի ժամանակ պաշտպանն անհամաձայնություն է հայտնել դատարանի գործողությունների հետ՝ նշելով, որ այդպես էլ չի ստացել քննվող գործի ամբողջական նյութերը։ Դատարանը պաշտպանական կողմին տրամադրել է նյութերի միայն 75 հատորը և դրանց ծանոթանալու համար տվել մեկ շաբաթ ժամանակ։

«Եթե պաշտպանը գտնում է, որ որևէ նյութ դատարանը պաշտպանին չի տրամադրել, ապա դատարանը պարզաբանում է, որ ցանկացած աշխատանքային օր պաշտպանը կարող է ներկայանալ դատարան, ծանոթանալ գործի նյութերին, ձեռք բերել դրանք»,-ի պատասխան հայտարարեց  դատավար Աննա Դանիբեկյանը։

Անդրադառնալով դատական նիստի օրերը փոխելու առաջարկին, Դանիբեկյանն ասաց՝ պարտադիր չէ, որ միևնույն նիստին Արմեն Գևորգյանի երկու պաշտպաններն էլ միաժամանկ ներկա լինեն։

«Հարգելի դատարան, եթե Արմեն Գևորգյանը ցանկանար մեկ պաշտպանով հանդես գալ, կունենար մեկ պաշտպան։ Բայց եթե անձը ցանկանում է երկու պաշտպանով հանդես գալ, հարգելի դատարան, Դուք պարտավոր եք ապահովել այդ հնարավարությունը։ Ես և Լուսինե Սահակյանը տարբեր սուբյեկտներ ենք այս դատավարության մեջ, ովքեր ունեն իրենց լիազորությունները»,-ասաց Կոչուբաևը՝ ընդգծելով, որ ինքը չի կարող ձևական մտնել դահլիճ ու ձևական մասնակցել դատական նիստերին, քանի որ Արմեն Գևորգյանի առջև ունի ստանձնած պարտականություններ։

Նա խնդրեց իրեն տրամադրել դատական բնույթի ողջ նյութերը, դատական նիստի արձանագրությունները։

«Շնորհակալ եմ։ Ցտեսություն»,-ասաց նա ու դուրս եկավ նիստերի դահլիճից։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը տեղի ունեցածն իրավունքի չարաշահում որակեց ու նշեց, պաշտպանների գործողությունները համաձայնեցված են ու իրականացվում են ոչ դատավարական մակարդակում։

«Իրավունքի չարաշահումն այլ կերպ չի լինում, իրավունքի չարաշահումը հենց սա է։ Պաշտպանները՝ տվյալ դեպքում Արմեն Գևորգյանի պաշտպանները չարաշահում են իրենց դատավարական իրավունքները, և մենք կարծում ենք, որ դրանք պետք է ունենան համապատասխան դատավարական հետևանքներ»,-ասաց դատախազ Բաղդասարյանը՝ նշելով, որ նման վարքագիծը կարող է հանգեցնել իրավունքների վատ պաշտպանության։

Նա միջնորդեց  դատական սանկցիա կիրառել Կոչուբաևի նկատմամբ։

Ի պատասխան դատախազի՝ Արմեն Գևորգյանը նկատեց, ճի՞շտ է հասկացել, որ այս դատարանում իր իրավունքները կարող են ավելի վատ պաշտպանվել։

«Դա ի՞նչ է նշանակում, սպառնալի՞ք է։ Ոորևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, որ ես կամ իմ պաշտպաններն օրենք ենք խախտում»,-ասաց Գևորգյանն ու նկատեց, որ իրենք օգտագործում են օրենքով սահմանված ընթացակարգերը։

Նա նշեց, եթե տեսնի իր իրավունքներն ավելի շատ են խախտվում, ապա իր իրավունքները պաշտպանել է միջազգային ատյաններում։

«Ես չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում, երբ ասում եք, գործի վերաբերելի մասերը տվել եք, ես էլ ասում եմ՝ չեք տվել։ Ո՞վ է որոշում, վերաբերելի՞  է, թե՞ ոչ։ Եկեք արձանագրենք, որ իմ իրավունքները փայլուն չեն պահպանվել, պաշտպանվել են, իսկ եթե ասում եք վաթարանալու է, ապա ասեք՝ ի՞նչ ձևով, որպեսզի ես էլ որոշեմ հետագա ռազմավարությունը»,-ասաց Գևորգյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, ակնհայտ է, որ դատավորի տրամադրած ժամանակը գործի նյութերին ծանոթանալու համար բավարար չէ, ամբողջությամբ չեն տրամադրվել նաև գործի նյութերը, չեն հատկացվել նիստերի արձանագրությունները։

«Չկա՞ կոմպրոմիսային տարբերակ, ինչո՞ւ է պետք դատավարությունը մտցնել այսպիսի փակուղի։ Պարոն Բաղդասարյանն ու նրա գործընկերներն էլ պետության փաստաբաններն են, պարոն Բաղդասարյանը կհանդուրժի՞, որ մի դատախազ դատարան մտնի առանց գործի նյութերին ծանոթանալու։ Ես հորդորում եմ, խնդրում եմ գտնել մի կոմպրոմիսային տարբերակ, որ պաշտպանները ոչ իրենց մասնագիտության առաջ սխալ լինեն, ոչ էլ Ձեր առաջ։ Մի տարբերակ գտեք, խնդրում եմ։ Այս դատավարությունն այսպես չի կարող շարունակվել»,-ասաց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, Հայաստանում հնարավոր չէ գտնել մի փաստաբան, որը կմասնակցի դատավարությանը դատավոր Դանիբեկյանի առաջադրած պայմաններով։

«Իրեն Հարգող փաստաբանը չի կարող նիստին մասնակցել առանց գործի նյութերին ծանոթանալու»,-ասաց նա։

Դատավոր Դանիբեկյանը Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն, սպառնաց՝ նման վարքագիծը շարունակելու դեպքւոմ ավելի խիստ սանկցիա կլինի։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին ժամը 13։00-ին։

Գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}