Իրավունք 14:16 03/11/2021 Հայաստան

Կապանի օդանավակայանի թռիչքուղու հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներ են. Թաթոյան

«Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դպրոցը մի քանի 100 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից: Ինձ կարո՞ղ է միջազգային որևէ կազմակերպություն համոզել, որ սա երեխաների իրավունքների խախտում չէ»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ իրենց պատրաստած հերթական հատուկ զեկույցը նաև հիմնավոր է երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ա. Թաթոյանը քարտեզի վրա ցույց տվեց Շուռնուխում քաղաքացիներից մեկի տունը, անասնագոմը՝ նշելով, որ անասնագոմը Ադրբեջան է. «Ծաղրից էլ ավելի է մարդու նկատմամբ: Մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»:

Նա ասաց, որ ՀՀ քաղաքացուն պաշտպանելու համար իրավացիորեն այստեղ տեղակայված են սահմանապահ զորքեր: ՄԻՊ-ը ցուցադրեց նաև փողոցի մյուս հատվածը՝ նշելով, որ այդտեղ երեխաներ են խաղում զինվորականների անմիջական հարևանությամբ: 

«Այս հատվածում երեք երկրի զորք կա: Այսինքն՝ երեք երկրի զորք կա մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում: Երեխաների իրավունքների տեսանկյունից պատկերացնո՞ւմ եք: Դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում: Այդ պատճառով որոշել ենք ամեն ինչ փաստերով հրապարակել: Երեք երկրների զորքերի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ: Բռնությունից էլ զերծ հասարակություն ենք ասում, միջազգային կազմակերպություններն էլ քարոզ են իրականացնում»,- ասաց Թաթոյանը:

Նա նաև նշեց, որ բացի Գեղարքունիքի և Սև լճի հատվածից, ադրբեջանական երրորդ ներխուժման դեպքն են իրենք վերհանել, որը տեղի է ունեցել 2020 թ. հոկտեմբերին:

«Կապանում Ծավ գյուղի հատվածում ունենք ավելի քան 1,2 կմ ներխուժում: Այս հարցը նույնպես պետք է ընդգրկվի բոլոր բանակցություններում, քանի որ վտանգելու է մարդկանց իրավունքները՝ անմիջապես Ծավ գյուղի վրա կանգնած լինելով»,- ասաց Ա. Թաթոյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակներին, նա ընդգծեց՝ դրանք ռազմավարական նպատակ ունեն։

«Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու, իրենց զինված ուժերը կամ սահմանապահ զորքերը տեղակայելու համար:

Զեկույցում հատուկ նշվում է, որ մեզ համար նշանակություն չունի՝  սահմանապահ զորք է, ոստիկանություն, թե զինված  ուժ: Զենքով մարդ է: Մի կարևոր ինդիկատոր հարց կա՝ ով է այդ մարդկանց գերագույն գլխավոր հրամանատարը: 

Ադրբեջանցիների գերագույն գլխավոր հրամանատարն այն նախագահն է, որն ամեն օր սպառնում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, հետևաբար՝ պետք է այս կարևոր հանգամանքները հաշվի առնենք:

Ու երբ մենք նկարում էինք հերթական ցուցանակը, ընդամենը մեկ րոպե ենք կանգնել և մեկ րոպեն էլ չանցած, գլուխներս բարձրացրեցինք ու տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են։ Մարդիկ, բնականաբար, խուսափում են այդ հատվածներով երթևեկելուց։ Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է։ Մարդիկ հիվանդանոց են գնում և գերադասում առավոտյան վերադառնան, բայց գիշերն այս ճանապարհով չերթևեկեն»,- ասաց ՄԻՊ-ը:

Նա նաև ընդգծեց, որ Կապանի  օդանավակայանի անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներն են։

«Ադրբեջանական զինված ուժերը, այստեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որպեսզի զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Անգամ անմիջական վտանգն այս բոլոր գործոնների պայմաններում, խախտում է: Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ հարձակում իրականացնել ինքնաթիռների վրա»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:54
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}