Քաղաքական 20:04 08/11/2021 Հայաստան

Իրեն հարգող որևէ գործարար Հայաստանում ոչ մի կոպեկի ներդրում չի անի. Վահե Հակոբյան

«Այո, մեզ այսօր պետք է խաղաղություն, բայց այսօր մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, ոչ թե այն կեղծ օրակարգերը, որոնք բերում են այսօր և ուզում են մեզ, կներեք բառի համար, կերցնեն։ Շարունակական զիջումներով մենք արժանապատիվ խաղաղության չենք հասնի»,-  «Ազատության» հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր ներկա իշխանությունը մեզ  տանում է  կեղծ օրակարգով՝ իմիտացիա անելով, իբր խաղաղության են տանում. «Տեսնում ենք, թե այսօր հերթական անգամ ի՞նչ կատարվեց Շուշիում։ Այսօր զոհվեց մեր հայրենակիցը, ով զինվորական չէր, ձեռքում զենք չկար։
Այս ամենաթողությունը բերելու է մեր ազգի կործանմանը, ինչն ուզում են ստանալ այս իշխանությունները։ Մենք պետք է դիմադրենք պարտվողական հոգեբանությանը, պարտվողական տրամադրվածությանը, այս կառավարության վարած քաղաքականությանը»։

Նա հիշեցրեց մեկ  տարի առաջ այս օրը իշխանությունն ինչպես էր համոզում ժողովին, որ հաղթում ենք պատերազմում, մինչդեռ Շուշին ընկել էր, իսկ արդեն հաջորդ օրը կնքվեց խայտառակ փաստաթուղթը։

Վ. Հակոբյանը մի քանի հարցադրում արեց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ և ինչպե՞ս հայկական կողմը մերժեց Ռուսաստանի միջնորդությամբ պատերազմը շատ ավելի վաղ ժամանակահատվածում դադարեցնելը, ինչո՞ւ և ո՞նց պատահեց, որ պատերազմից հետո մեր տղաներն ընկան գերության մեջ։

«Այս և շատ ավելի հարցերի պատասխանները մենք անկասկած ստանալու ենք։ Մենք ստանալու ենք օբյեկտիվ քննությամբ և ոչ այս իշխանության օրոք։ Համոզված եղեք, մեղավորները  պատժվելու են։
Բայց այսօր մեր խնդիրը վերլուծելը չէ, այլ ամենակարևոր խնդիրն է դադարեցնել շարունակական պարտությունը, կանգնեցնել  շարունակական զիջումները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, այս իշխանությունը ներուժ, հնարավորություն, ցանկություն, ռեսուրս չունի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու համար։

«Պարզ տրամաբանությունն ասում է՝ ամենասկզբում պետք է առաջ քաշել նախապայմաններ մինչ այդ պրոցեսը սկսելը՝ մեր տղաների անվերապահ վերադարձը հայրենիք, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի զինուժը վռնդում, մեր ճանապարհներն ազատել ցանկացած խոչընդոտից։ Իհարկե, այս գործընթացը որևէ առնչություն չպետք է ունենան արցախյան հարցի կարգավորման հետ։

Ի վերջո, մենք չենք պարտվել թուրք-ադրբեջանական տանդեմին, բանակը, ազգի չի պարտվել, պարտվել են սրանք»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ այս ամենն իր անդրադարձն է ունեցել երկրի սոցիալ-նտեսական վիճակի վրա։ Ըստ Վ. Հակոբյանի, տարբեր ամբիոններից խոսում են աշխատավարձերի բարձրացման, այս կամ այն քայլն անելու մասին, սակայն այժմյան գնաճի դեմը չեն կարողանում առնել։

«Հիմա բերել են բյուջե, նվազեցրել են բյուջեի պարտքը 100 միլիարդ դրամով։ Գրված է ներքին եկամուտների հաշվին։ Նշանակում է ՝ 2022  թվականին սկսվելու է հարկային տեռոր, որպեսզի այդ 100 միլիարդը բերեն ու դնեն տեղը, քանի որ բյուջեն նկարչություն է։ Սա խորանալու է  ձմռան նախաշեմին։ Գազի գնի շուրջ նորից են բանակցում։ Բանակցում եք, որ նորից թանկանա՞։ Ջուրն էլ թանկանում է հունվարի 1-ից»,- ասաց նա՝ նրանց բոլոր հայտարարությունները որակելով սուտ, կեղծիք և պապուլիստական, իսկ ՕԳԳ-ն՝ 0։

Ինչ վերաբերում է ներդրումներին, Վահե Հակոբյանն ասաց, որ իրեն հարգող որևէ գործարար կամ կազմակերպություն այստեղ մի կոպեկի ներդրում չի անի, քանի որ օտարերկյրա կապիտալով աշխատող հիմնարկներին դնում են ճնշման տակ, այդպես քայքայելով երկրի, բիզնեսի հեղինակությունը։

«Նիկոլի և իր խմբակի այս անլուրջ և անհեռատես մոտեցումները և քայլերը մեզ տանում են կործանման։ Մենք պետք է դառնանք մեկ բռունցք և այստեղ՝ փողոցում, և խորհրդարանում։ Այս բոլոր հարցերի պատասխանը միակն է՝ Նիկոլի և իր խմբակի հեռացումը։

Մենք դիմադրելու ենք պարտվողական հոգեբանությանը, բռնապետությանը։ Ոչ բռնապետությանը։ Մենք դիմադրելու ենք, որպեսզի ունենանք և կառուցենք ուժեղ, բարեկեցիկ Հայաստան, քանի որ այդ Հայաստանին է արժանի մեր երիտասարդությունը, մեր երեխաները պետք է ապրեն այդպիսի Հայաստանում»,- ասաց Վահե Հակոբյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am
10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}