Նախկինում ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը գնում է ՊՆ. Աննա Մկրտչյան
«Երեկվանից Հայաստանի՝ իրենց կարևորությամբ առաջին, երկրորդ, երրորդ պաշտոնյաներն այնքան իրարամերժ հայտարարություններ են արել, որ մենակ դա արդեն մեծ սպառնալիք է մեր անվտանգային համակարգին, էլ չասեմ, որ դրանք իրականության հետ կապ չունեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Այնուհետև նա մեջբերումներ արեց ԱԺ նախագահի հայտարարություններից, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված որևէ խաթարում տեղի չի ունեցել, Գորիս-Կապան, Գորիս-Ճակատեն ճանապարհներին բուտկա-մաքսակետերը տեղադրվել են ադրբեջանական տարածքում և այլն:
«Հարց՝ ո՞վ է դա համարում ադրբեջանական: Իրենց կիրթ Ալիև՞ը: Դրանից հետո հարց է հնչել՝ տեղեկություններ կան, տեսանյութեր են հրապարակվել առ այն, որ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները լքել են հենակետերը: Ասում է՝ իրենք չեն նահաջել, դուրս են եկել:
Այսինքն…»,- նշեց Ա. Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը, նրա գնահատմամբ, անհասկանալի կադրային փոփոխություն է:
«Նախկինում ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը հիմա գնում է պաշտպանության նախարարություն հետևյալ բառերով՝ ես ուրախ եմ ստանձնել այս դերակատարությունը:
Այս մարդկանց համար Հայաստանում պաշտպանության նախարար աշխատելը, մի պետությունում, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, իրենք համարում են դերակատարություն, այսինքն դեր են խաղում:
Այս մարդկանց համար այդ պահին պաշտպանության նախարար կաշխատեն, ասֆալտ փռող կաշխատեն, թե իրենց իրական դերով հանդես կգան, մասնավորապես, ծառայել այս պետության շահերի դեմ թուրքին, իրենց համար նորմալ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է գերիների հարցով քննարկմանը, Աննա Մկրտչյանն ասաց, որ նման քննարկում կազմակերպելը եղել է ընդդիմության նախաձեռնությանը, և այդ հրատապ նիստի հնարավորությունը բացառապես ընդդիմադիր պատգամավորների ստորագրության հաշվին է տեղի ունենալու: Նա նշեց, որ հերթական անգամ Աժ մեծամասնության կողմից փոխվել են նիստի բովանդակությունը, ֆորմատը, հրավիրվող պաշտոնյաների ցանկը:
«Փաշինյանն այս անգամ էլ որոշել է, որ իրեն պետք չէ. ինչպես մի քանի ամիս առաջ ասել էր՝ 2 ամիս գերիները կսպասեն, երևի հիմա էլ մտածում է՝ գերիները կարող են հավերժ սպասել»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ այդ մարդիկ էլի իրենց դատարկությունը, սնանկությունը, գործողությունների բացակայությունը քողարկելու համար քվեարկել և սահմանել են քննարկման դռնփակ ռեժիմ, ոչ պատշաճ պաշտոնյաների ներկայություն:
«Սրանից ի՞նչ ակնկալենք»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավոր Ա. Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմներն անցածներին պետք է հրահանգավորել, պայմաններ ստեղծել գործողություններ իրականացնելու համար. Սեյրան Օհանյան
- Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
- Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
- Փաշինյանը պիտի խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, հանձնի իշխանությունը և հեռանա. Արթուր Վանեցյան. Factor.am
- Վանեցյան. Հայաստանում չկան պաշտոնյաներ, կան մարդիկ, որ կատարում են Փաշինյանի ուղիղ ցուցումները
- ԱԽ. Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ
- Փաշինյան. Մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել ՀՀ անվտանգությանն ուղղված գործողությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ