Առողջություն 20:25 27/11/2021 Հայաստան

ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը տարածել է հաղորդագրություն՝ ի պատասխան «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության կողմից տարածված «Երբ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխաններ, այլև նոր հարցեր առաջ բերեցին» տեղեկատվության այն պնդմանը, որ «Նմուշառում կատարվել է մի շարք մթերքներից, սակայն հայտարարություն է տարածվել միայն ջրի, մակերեսների և լվացուկների ու տավարի հում մսի մասով՝ անտեսելով մնացածում հարուցիչների առկայության կամ բացակայության փաստը»։

Հաղորդագրության մեջ ասված է.

««Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմկերպությունում լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել են խմելու ջրի, սննդամթերքի տարբեր տեսակներից, աշխատակիցներից կենսանմուշների (աղիքային վարակակրության և ստաֆիլակոկակրության վերաբերյալ), ինչպես նաև արտաքին միջավայրի մակերեսներից, այդ թվում աշխատակիցների ձեռքերի և արտահագուստի, լվացուկների նմուշառումներ:

Ստորև ներկայացվում են հետազոտությունների արդյունքները.

- արտաքին միջավայրի մակերեսներից վերցված թվով 49 լվացուկներից 18-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ 2-ում՝ ոսկեգույն ստաֆիլակոկ,
- խմելու ջրի 2 նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել,
- աշխատակիցների քթըմպանից վերցված 9 նմուշից 1-ում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ,
- աշխատակիցների կղանքի 11 նմուշից 3-ում հայտնաբերվել է սալմոնելա հարուցիչը (Salmonella enteritidis), հարկ է նշել, որ աշխատակիցները ախտանշաններ չեն ունեցել, ինչը խոսում է առողջ մանրէակրության մասին, ինչը պետք է հայտնաբերվեր ՀՀ կառավարության թիվ 347-Ն որոշման պահանջներին համաձայն նախնական և պարբերական բժշկական զննությունների իրականացման ժամանակ, սակայն համաճարակաբանական դիտարկման ընթացքում բժշկական զննությունը հավաստող գրքույկներ մասնագետներին չեն ներկայացվել, թեև աշխատակիցները հայտարարել են, որ ենթարկվել են պարբերական բժշկական զննությունների:
- հիվանդների կղանքի 5 նմուշից 3-ում հայտնաբերվել է սալմոնելա,
- Սննդամթերքի 12 նմուշներից 1-ում՝ տավարի մսի հում խճողակում հայտնաբերվել է սալմոնելա:
Հարկ է նշել նաև, որ բացի այդ, միաժամանակ նույն հարուցիչը/շճատարբերակը անջատվել է նաև հիվանդների նմուշներից (նաև «Ինֆեկցիոն ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից):

Միաժամանակ՝ հետազոտությունների ընթացքում «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմկերպությունում իրականացվել են նաև դիտարկումներ և ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ բոլոր օբյեկտներում ընդհանուր առմամբ պատշաճ չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները: Մասնավորապես՝ խախտվում են արտադրական գործընթացների հաջորդականության սկզբունքը (հոսքայնությունը), սննդամթերքի պահպանման և պատրաստման կանոնները, պատշաճ չեն իրականացվում սենքերի և մակերեսների մաքրման և ախտահանման աշխատանքները (այդ է վկայում արտաքին միջավայրի առարկաների մակերեսների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերված մանրէային աղտոտվածությունը), կազմակերպությունները ապահովված չեն համապատասխան սենքային պայմաններով և անհրաժեշտ խոհանոցային գույքով:

Աշխատակիցների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերումը վկայում է, որ աշխատակիցների կողմից չեն պահապանվում անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերի, արտահագուստի լվացում և ախտահանումը, ախտահանիչ միջոցների պատշաճ կիրառումը:

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման և հետազոտությունների շրջանակներում   լայնածավալ գործունեություն իրականացնելով՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը     ժամանակավորապես հրաժարվել է հավատարմագրման գործընթացից:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը վերաբերում են մաքսային և ազգային տարածքներում ապրանքաշրջանառվող արտադրատեսակներին, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ թե արտադրատեսակի շուկայահանման, այլ արդեն իսկ  արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակին բնորոշ դեպքերին  արձագանքման և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, ինչն իր մեջ ներառում է վարակի կամ թունավորման աղբյուրը հայտնաբերելու միջոցով վարակի հետագա տարածումը կանխելու  նպատակով  լաբորատոր հետազոտությունների իրականացում։

Հաշվի առնելով հանրային առողջապահական բարձր ռիսկը և այն, որ հետազոտությունները նման դեպքերում հարկ է իրականացնել և ավարտել  ընդունելի ժամկետներում, լաբորատոր հետազոտություններն իրականացվել և ավարտվել են ընդունելի ժամկետներում. իրականացվել են մանրէների/հարուցիչների անջատման և հաստատման համար պահանջվող բոլոր հետազոտությունները՝ համաձայն սննդային գործոնով պայմանավորված արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի ժամանակ միկրոօրգանիզմների հայտնաբերման և նույնականացման համապատասխան մեթոդների։

Ինչպես արդեն նշվել է, սալմոնելա հարուցիչը անջատվել է, ինչպես պացիենտների կենսանմուշներից, այնպես էլ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմակերպության աշխատակիցներից և տավարի մսի հում խճողակից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության հավանական աղբյուրը երկրորդային աղտոտումն է:

Միաժամանակ, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է վտանգի աղբյուրի արագ բացահայտման գործընթաց, իսկ սննդամթերքի կասեցման և իրացման պատասխանատու կառույցի (ի դեմս ՍԱՏՄ) կողմից աշխատանքներն իրականացվում են համապատասխան ընթացակարգերով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}