Անդրանիկ Քոչարյանի ու Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների հետ կապված «Հայաստան» խմբակցությունը դիմել է Գլխավոր դատախազություն
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ու հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի՝ վերջերս արված հրապարակային հայտարարությունների հետ կապված, «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին և ուղարկվել Գլխավոր դատախազություն:
«Ապրեք, շատ լավ նախաձեռնություն է», - արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։
Նախորդ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ արդեն որերորդ անգամ ՔՊ պատգամավորները և անձամբ Անդրանիկ Քոչարյանը փորձում են մանիպուլյացիաների, կեղծ, սուտ լուրերի միջոցով տարածել միտք, թե ընդդիմությունն է մեղավորը սահմանի լարումների համար: Նա հենց այդ պահին պաշտոնապես դիմել էր դատախազությանը՝ պահանջելով բացահատել, թե ովքեր են դավաճանները:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազության արձագանքն Արծվիկ Մինասյանի հայտարարությանը
- Մի ընդհատեք, երբ որ ես խոսում եմ, դուք դեռ պետք է դատվեք. Արծվիկ Մինասյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ