«Ոչ թե չեն կեղծել, դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադաձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ:
Ք. Վարդանյանը գրել է.
«Ոչ թե չեն կեղծել դրա համար չեն հաղթել, այլ կեղծել են, ամեն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն հաղթել։
Ապացույց եք ուզում՝ ամենահայտնի կեղծարարներին կգտնեք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրված, տարիներ շարունակ ընտրություններ կեղծողների համբավ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։
Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրվածքից մոտավորապես կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմը նեղվում է, ասում է. «շեֆ, սենց ո՞նց կլինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։
Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանության հեռացումը լրիվ իրատեսական է ու կախված է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմվող պատմություններ են»:
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ
- Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները տեղական իշխանություն ձևավորելու մասին հայտարարությամբ են հանդես եկել
- ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15֊ում. Սաղաթելյան
- Մասիսում ՔՊ-ն պարտվեց
- Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվել է
- Թումանյան համայնքում ՔՊ-ն պարտվեց
- ՔՊ-ն պարտվել է ավելի քան 10 համայնքներում
- Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
- Մի քանի համայնքներում «Զարթոնք»-ն առաջ է անցել ՔՊ-ից
- Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները հաղթում են ՔՊ-ին
- Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
- Ապարանի մի քանի համայնքներում ՔՊ-ն պարտվել է
- Չկալովում ՔՊ-ն ընդամենը չորս ձայն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ