Երեք տարի իշխանության եք, բացահայտեիք այդ միլիարդները, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը. Խամոյանը՝ ՔՊ-ականներին
«Նիկոլ Փաշինյանը կառավարության 100 օրվա նվիրված հանրահավաքում հայտարարել է՝ երբ որ լինի որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին, կգա ու կներկայացնի ժողովրդին»,- ԱԺ ամբիոնից Փաշինյանը խոսքերը հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սկսեց տեղից բղավել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացրեց Եղոյանին, սպառնաց, որ կհեռացնի։
«Ստում է»,- ասաց Եղոյանը։
«Նույնիսկ այդ պարագայում ես ձեզ կհեռացնեմ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։
Ագնեսա Խամոյանը շարունակելով ելույթը՝ նշեց, որ զարմանում է, թե ինչու են այդպես բորբոքվում ՔՊ-ական պատգամավորները, որովհետև այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գուցե իրենց սխալն այն է եղել, որ չեն եկել, ժողովրդի հետ չեն խոսել։
Նա հիշեց իշխանավորների այլ հայտարարություններ կեղծ տեղեկանքների, միլիարդների մասին, ապա նշեց. «Երեք տարի իշխանության եք, բացահայտեիք այդ միլիարդները, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը։ Բացահայտեի՞ք»։
Ա. Խամոյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն ամենապահովն են եղել սոցիալական, պաշտպանության, անվտանգության տեսանկյունից։
«Մեղադրում եք Ռոբերտ Քոչարյանին Արցախը բանակցային պրոցեսից դուրս թողնելու համար։ Այս ամբիոնից ձեր քաղաքական ղեկավարն ընդունել է, որ մինչև Քոչարյանն է Արցախը դուրս եկել բանակցային պրոցեսից»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ալեն Սիմոնյանը զգուշացրեց Ա. Խամոյանին, որ ժամանակը լրացել է։ Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց իր հարցադրումները, սակայն ԱԺ նախագահը կարգադրեց անջատել խոսափողը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ