Քաղաքական 18:20 07/12/2021 Հայաստան

ՔՊ-ականները «Հայաստան»-ի պատգամավորների օգնականներին հրավիրել են սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել ու սկսել հարվածել. Վարդևանյան

«Կլսեք տարատեսակ իշխանական մանիպուլյացիաներ, բայց կփորձեմ ներկայացնել ամեն ինչ փաստերով և կխնդրեմ դա էլ ընդունել ի գիտություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նա հայտնեց, որ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետներն այսօր ժամը 14։00-14։30-ի կողմերը ունեցել են որոշակի բանավեճ  ՔՊ-ից երկու պատգամավորի՝ Սիսակ Գաբրիելյանի և Հրաչյա Հակոբյանի հետ։

«Իմ տեղեկությունը հետևյալն է, որ ռեպլիկն իրականում կատարվել է պատգամավորների կողմից, որին ի պատասխան հարցադրում է հնչել պատգամավորներին և այդ հարցադրումից հետո հարցը սպառվել է, հարթվել է։

Հարցին՝ օգնականներից Գերասիմ Վարդանյանի կողմից պատգամավորի հասցեին ուղղված «արա» ռեպիկ եղե՞լ է, թե՞ ոչ։ Ա. Վարդևանյանը պատասխանեց. «Ես, որքանով տեղյակ եք, ամեն ինչ սկսվել է պատգամավորի կողմից նման արտահայտություն անելուց, որին հաջորդել է միմյանց միջև զրույց, որն էլ հարթվել է»։

Շարունակելով ներկայացնել Աժ-ում դրանից հետո տեղի ունեցած ծեծկռտուքը՝ պատգամավորն ասաց. «Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սևակին հրավիրում են սուրճ խմելու։

Հրավիրում են, նախնական տեղեկությամբ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Սևակը, բնական է, արձագանքում է, ուզում է հասկանալ՝ այդ ինչ խնդիր է եղել։ Խոսակցությունը գնում է այնպես, որ, կարծես թե, եկեք այս հարցը լուծենք, որ սուր անկյուն չլինի, ամեն դեպքում ԱԺ շենքում ենք։ Զուգահեռաբար հրավիրում են Գերասիմին, այնուհետև միանում է Տարոնը։ Խոսակցությունը տարել են նրան, որ ստեղծեն կոնֆլիկտային իրավիճակ, որի ժամանակ անակնկալ ձևով մի 20 հոգոով ներխուժել են սենյակ և սկսել հարվածել տղաներին։ Նրանց մեջ եղել են պատգամավորներ։

Ընդհուպ մինչև դռան հետևում են եղել սպասելուց։ Սրա անունն ի՞նչ դնել։ Խուլիգանություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորների անուններ Արամ Վարդևանյանը չնշեց, միայն ասաց, որ առնվազն առերևույթ նույն այն անձինք էին, որոնք խուլիգանական վարքագիծ էին դրսևորել ԱԺ նիստերի դահլիճում մի քանի ամիս առաջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, ամենացավալին այն է, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ։

«Նորմա՞լ եք համարում, որ կարող են ինչ-որ մեկի խաբեն, ասեն՝ արի կոֆե խմենք ու փորձեն ծեծե՞ն։ Սա աշխարհի մի անկյունում կարո՞ղ է նորմալ համարվել։ Եթե գնում ենք խուլիգանության, չազգային ժողովի, եկեք դա էլ ֆիքսենք։ Ինչպես ասեմ Ազգային ժողով, եթե այս իշխանության վճռական գործողությունների արդյունքում վերածվում է չազգային ժողովի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության փորձագետներն, օգնականները մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ թե ինչ աստիճանի, դատաբժիշկը կարող է ասել։

«Քրեական իրավունքի մասնագիտացում ունեմ, կարող եմ հստակ ասել՝ նախապես ծրագրավորված, մի խումբ անձանց կողմից խուլիգանության արարքի կատարում է։

Իրադարձությունների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հերթական անգամ նախապես ծրագրավորված գործողություն էր, նպատակն էլ մի բան եմ տեսնում՝ ԱԺ հեղինակության տոտալ զրկում»,- ասաց Արամ Վարդևանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Ուխտագնացություն՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի
Գանձասար էին ժամանել Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ առաջնորդությամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ և Արցախի թեմի հավատավոր զավակներ:
Աղբյուր` Panorama.am
23:30
Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը. ՄԻՊ
«Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը»:
Աղբյուր` Panorama.am
23:23
Ժիրինովսկին ենթադրում է՝ Նազարբաևը մահացել է, նրան հուղարկավորել են
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան...
Աղբյուր` Panorama.am
23:00
Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սեքսուալ համատեքստ ու պարտության վախ. Ինչպե՞ս է Պորոշենկոյի կուսակցությունը սատարում նրան
«Մարտում պետք է Պորոխ, և ոչ թե վաԶելին»,-նման կարգախոս է ընտրել «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն ի...
Աղբյուր` Panorama.am
22:27
Սերժ Սարգսյանը «Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը» թեմայով բանախոսությամբ է հանդես եկել
Քաղաքացիական կրթության դպրոցի մասնակիցներից բացի հանդիպմանը մասնակցել են նաև ոլորտի փորձագետներ և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով հետաքրքրված գործիչներ:
Աղբյուր` Panorama.am
21:40
Աշոտյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
«Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաև Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Աղբյուր` Panorama.am
21:21
Խաղաղապահների միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝...
Աղբյուր` Panorama.am
21:00
Գիտնականներն անսպասելիորեն հայտնաբերել են ցրված սկլերոզի պատճառը
Ցրված սկլերոզն անհայտ էթիոլոգիայի ծանր հիվանդությունը, ամենայն հավանականությամբ՝ Էպշտեյն-Բար վիրուսից առաջացած հերպեսի տեսակից վարակի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կարում են էկո/կտորե տոպրակներ
«Էկո պայուսակ #ինձհետ» սոցիալական ձեռնարկատիրությունը   մեկնարկել է #ինձհետ սոցիալ-բնապահպանական էկո-արշավը, որի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
ՄԱԿ. Անհնար է մինչև 2022 թվականի կեսերը երկրի բնակիչների 70 տոկոսին պատվաստել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի բնակչության 70 տոկոսին մինչև այս տարվա կեսերը հնարավոր չի լինի պատվաստել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին. Արտակ Զաքարյան
«Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը»։
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Մոնտենեգրոյի հետ
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնեգերիայի ազգային հավաքականի դեմ։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:34
2022 թվականին տնտեսական առումով անբարենպաստ է լինելու Թուրքիայի և Բրազիլիայի համար.Փորձագետ
Ֆինանսական տեխնոլոգիաների և թվային տնտեսության ուսումնասիրության Skolkovo-NES կենտրոնի տնօրեն Օլեգ Շիբանովը «Prime» գործակալությանը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների)...
Աղբյուր` Panorama.am
19:25
Գիշերային ակումբները Վրաստանում այսօրվանից կդադարեցնեն գործունեությունը
Հունվարի 14-15-ի իրադարձություններից հետո գիշերային ակումբները նախատեսում են անորոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը։ Այս մասին, ըստ Ալիք...
Աղբյուր` Panorama.am
19:16
Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
Կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը երեխաների մոտ առավել հաճախ դրսևորվում է բրոնխիոլիտի ախտանիշներով՝ փոքր բրոնխների բորբոքումով, որը...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ամենագրավիչ դիմակները
Քարդիֆի համալսարանի փորձագետ Մայքլ Լյուիսը, որը մասնագիտացած է դեմքի արտահայտությունների հոգեբանության մեջ, նշել է դիմակների ամենագրավիչ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործողությունների 18 տարբեր սցենար է պատրաստել Ուկրաինայում՝ Արևմուտքի ենթադրած «ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օն-լայն գնում «Վեգայից»՝ վնասված ապրանքներ
Քաղաքացին նամակով դիմել է Panorama.am-ին՝ խնդրելով բարձրաձայնել այն խնդիրը, որի առաջ կանգնել է ու լուծման չի կարողանում հասնել։ Նա հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բժիշկ-մասնագետը խոսել է «օմիկրոն»-ի և այլ շտամների հիմնական տարբերությունների մասին
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդությունն ընթանում է այլ կերպ, քան նախորդ շտամների դեպքում։ Այս մասին «ՌադիոՌոսիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:28
Տանզանիայում երաշտը սպանել է ավելի քան 62000 կենդանու
Տանզանիայի հյուսիսում գտնվող Մանյարա շրջանում երկարատև երաշտի պատճառով ավելի քան 62 հազար կենդանի է սատկել: «Ռիա նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
18:17
Լիպարիտ Ավետիսյանը և Հասմիկ Գրիգորյանը՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի բեմում
Բեռլինի ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջում հրապարակված է կայացած համերգից տեսանյութ։ Պ․ Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային...
Աղբյուր` Panorama.am
18:08
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ի Մոսկվայի հանդիպումը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասել է, որ դաշինքը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ի՞նչ փոփոխություններ են արվել Վրաստանում կատալիզատորներին վերաբերող որոշման մեջ
Վրաստանում կատալիզատորների թեման կրկին ակտիվացել է։ Երկրի կառավարության նոր որոշման համաձայն՝ 2022 թվականից ավտոմեքենաների կատալիզատորից...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսե. Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն ինձ չեն վախեցնում
2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
Ղազախստանի հատուկ ծառայությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունը հանրապետության երեք շրջաններում, որտեղ պահպանվում է ահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ուկրաինացի զինվորականները զենք կստանան «անկանխատեսելի իրադարձության» ծրագրի շրջանակներում
Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերը (STO), որոնք տեղակայված են սահմանամերձ շրջաններում, հունվարի 15-ին զենք կստանան։ «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Արագ թեստը «Օմիկրոնի» դեպքում չի գործում․ Կամկամիձե
Արագ, հակագեն, 24-ժամյա թեստը «Օմիկրոն» շտամի դեպքում չի գործում և չի կարող հայտնաբերել վարակը, այս մասին հրավիրած մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա
12:13 14/01/2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}