Վարդան Օնանյան. Եթե միախումբ լինենք, ուժեղանանք, կորցրածը միասին հետ ենք բերելու
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում պատմել է լրագրող, հեռուստահաղորդավար Վարդան Օնանայնաի մասին, ով պատերազմի հետևանքով երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն է ձեռք բերել։
Նա այժմ հիմնադրամի շահառուներից է։
«Ասում են՝ այս պատերազմը նախորդի նման չէր։ Այո, նախորդի նման չէր, որովհետև աշխարհն առաջ է գնում ու ցավոք սրտի, պատերազմներն ավելի սարսափելի են դառնում»,-ասում է Վարդան Օնանյանը։
Նրա պատերազմին մասնակցելու մասին գործընկերները, նաև հասարակությունը իմացավ՝ կարդալով նրա վիրավորվելու լուրը։ Հիմա Վարդանը քայլում է հենակի օգնությամբ։
«Գնացինք, փորձեցինք պահել մեր բաժին հայրենիքը։ Գոնե մեր թևի վրա դա մեզ հաջողվեց։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 6-ին մեր գումարտակը շատ զոհեր տվեց Վարագնաթաղի բարձունքում, երկու տասնյակից ավելի, նաև երեք տասնյակից ավելի վիրավոր, բայց մենք մեր բարձունքը պահեցինք։ Ես համոզված եմ, եթե միախումբ լինենք, ուժեղանանք, կորցրածը միասին հետ ենք բերելու»,-ասում է Վարդանը։
Նա հիշում է՝ իրեն շատ էին ասում, երեք երեխա ունի, ինչի՞ է գնում պատերազմ։
«Ես պատասխանում էի՝ երեք երեխա ունեմ, դրա համար էլ գնում եմ պատերազմ»,-նշում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օնանյան. Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ
- Վարդան Օնանյան Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ